Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրական օրացույց. ՀՅԴ-ն համարում է, որ Երեւանի բարոյահոգեբանական մթնոլորտը վտանգավոր է մարդու առողջությանը. «Ա1+»

Ապրիլ 28,2017 23:24

2009-ի ավագանու ընտրությունների քարոզարշավին քաղաքական իրավիճակը Հայաստանում չափազանց աշխույժ է՝ հայ-թուրքական նոր երկխոսությունից մինչեւ քաղբանտարկյալների դատավարություն:

2009-ի այս օրը Վերաքննիչ քրեական դատարանում սկսվում է Հայաստանի գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի բողոքի քննությունը, որով նա վիճարկում է իրեն 3 տարվա ազատազրկման դատապարտելու փաստը: Ամբաստանյալը գիտի, որ իրեն ազատություն շնորհողը դատարանը չէ։

Մարզերից դադարեցվել էր հասարակական տրանսպորտի մուտքը Երեւան, իսկ որոշ երթուղային տաքսիներ Երեւան էին հասնում դատարկ։

Կոնգրեսի հանրահավաքը մեկնարկում է առանց խոչընդոտի: Առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը վստահեցնում է, որ քաղաքապետի ընտրությունները քաղաքական գործընթաց են եւ դրանք կապ չունեն ավելի լավ կամ վատ աղբահավաքություն իրականացնելու հետ։

Քաղաքապետի ընտրություններին մասնակցող Դաշնակցությունը քարոզչության այս օրը ներկայանում է մտավորականության ձայնով: Նրանք նկատում են, որ Երեւանի բարոյահոգեբանական մթնոլորտը վտանգավոր է մարդու առողջությանը:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ա1+» կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930