Լրահոս
Օրվա լրահոսը

Իսկ ընդհանրապես` մարդիկ ընտրություն բառից արդեն ալերգիա ունեն. «Ազգ»

Ապրիլ 29,2017 10:41

Հայաստանում ամեն ինչ ծուլորեն շարժվում է իր հունով` նոր խորհրդարանի կազմը դեռ մի շաբաթ էլ հայտնի չի լինի, իսկ ըստ մեր ունեցած տեղեկությունների` այնուամենայնիվ ե՛ւ ՀՀԿ-ի, ե՛ւ ԲՀԿ-ի կամ «Ծառուկյան» դաշինքի խորհրդարանական խմբակցությունները ձեւավորողները որոշել են սկանդալային պատմությունների մեջ հայտնված հնարավորինս քիչ մարդկանց տանել խորհրդարան եւ կերպավորել հնարավորինս քաղաքակիրթ խմբակցություններ: Այդ առումով փորձ է արվում գտնել եւ օգտագործել օրենսդրության ընձեռած բոլոր հնարքները, որոնք դա թույլ կտան: Այնպես որ` չի բացառվում, որ տասնյակ փող ծախսածներ եւ զանազան համբավավորներ (տարբեր իմաստներով), ինչպես եւ ենթադրել էինք ընտրություններից անմիջապես հետո, իրենց «գցված» կզգան արդեն մեկ շաբաթից:

Մայրաքաղաքի ավագանու քարոզարշավը հորանջում է, քանի որ էն գլխից էլ պարզ է արդյունքը` մի 65-75 տոկոսի միջակայքում կլինեն ՀՀԿ-ի քվեները, 15-20 տոկոս` «Ելքինը», մի 5-7 տոկոս` «Երկիր Ծիրանիինը», Գելափն էլ էր, չէ՞, դրան մոտ թվեր ասել: Մի քիչ Զարուհին ու Նիկոլն են իրար խուտուտ տալիս` միակ հետաքրքրությունն էդ է: Իսկ ընդհանրապես` մարդիկ ընտրություն բառից արդեն ալերգիա ունեն, մանավանդ` դրա բովանդակությունից, այնպես որ` հազիվ թե որեւէ անակնկալ լինի: «Ելքն» ընդամենն ավելի կամրապնդի ընդդիմություն լինելու եւ հաջորդ համապետական ընտրություններին ընդդիմության ազատ մնացած տարածքը գրավելու հայտը:

Նույնը, նվազ հաջողությամբ, կանի «Երկիր Ծիրանին» եւ ընդամենը: Քաղաքապետարանի ավագանին պետք է կարծիքների բախման երեւույթը ստանա, դե պարզ է, Տարոն Մարգարյանը վերջին անգամ է քաղաքապետ լինելու, նրա նյարդերը հինգ տարով տրամադրվում են Նիկոլի ու Զարուհու կուսակցություններին` դե հիմա սիրում ես զբոսնել, հետեւանքներին նույնպես պետք է տիրություն անես:

Իսկ ՀԱԿ-ի տվայտանքները Սահմանադրական դատարանում ընդամենն արարողակարգային մակարդակի միջոցառում են մնալու` նոր խորհրդարանի ձեւավորումն, այդպիսով, ակամա հետաձգելով: Այս պահին նրա շնորհիվ մենք պայմանականորեն առանց իշխանության մի թեւի ենք մնացել, բայց նաեւ այդ ժամանակի մեջ գլխավոր երկու քաղաքական ուժերը կոտրում են իրենց ցուցակների բոլոր այն համարներին, որոնք հավատում են, թե անպայման նոր խորհրդարանում են լինելու:

Մարիետա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930