Լրահոս
Օրվա լրահոսը

Տարոն Մարգարյանը փնտրել ու չի գտել «ԵԼՔ»-ի եւ «Երկիր Ծիրանիի» նախընտրական ծրագրերը (Տեսանյութ)

Ապրիլ 29,2017 20:00

«Մրցակիցներիս ծրագիրը չեմ էլ նայել: Դուք տեսե՞լ եք ծրագիր, թե միայն լսել եք»,-Նորք Մարաշում այսօր նախընտրական հանդիպումից հետո լրագրողներին ասաց ՀՀԿ-ի Երեւանի քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանը:

Լրագրողը հստակեցրեց՝ փնտրել եք նրանց ծրագրերը ու չե՞ք գտել: Մարգարյանը դրական պատասխան տվեց, ապա ասաց, որ իր ծրագիրը տպագրված հանրությանը ներկայացնում են:

Խնդրեցինք կարծիք հայտնել «ԵԼՔ»-ի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի այն դիտարկման շուրջ, թե Տարոն Մարգարյանը ՀՀԿ-ի կամակատարն է: Տարոն Մարգարյանն ասաց, որ չի մեկնաբանի, փոխարենն իր ընդդիմախոսներին խորհուրդ տվեց իրենց քարոզչությամբ զբաղվել:

«Ավագանու ընտրություններին հաշված օրեր են մնացել: Տեսնենք՝ Երեւանցիներն ո՞ւմ են վստահում»,-ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930