Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք պարտադրված եղանք հայրենիքը պաշտպանել». Երեւանի փոխքաղաքապետ

Ապրիլ 30,2017 19:44

ԵԿՄ որոշմամբ իրենց բոլոր տարածքային կազմակերպություններում բացվում են փառքի սրահներ, թանգարաններ, փառքի անկյուններ, որտեղ ամփոփվում է Արցախյան ազատամարտի եւ ապրիլյան պատերազմի պատմությունը:

Այսօր Նոր Նորք վարչական շրջանում բացվեց ԵԿՄ հերթական փառքի սրահը, որին ներկա էին ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Փառքի կենտրոնում հավաքվել են Նոր Նորք վարչական շրջանում բնակվող երկրապահների եւ Արցախյան ազատամարտին մասնակցած երկրապահ զինվորների լուսանկարները, անձնական իրերը, զենքեր, որոնցով երկրապահները հայրենիքն են պաշտպանել 90-ականներին:

Երեւանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանի խոսքերով, մեր պետությունն այս 25 տարվա ընթացքում ունեցավ բազմաթիվ արժեքներ եւ այդ արժեքների մեջ իր ուրույն տեղն ունեցավ կամավորականություն հասկացությունը: «Եթե եվրոպաներում եւ այլ երկրներում կամավորականությունը պարզապես շարժում է՝ ծերերին սպասարկելու, մենք պարտադրված եղանք հայրենիքը պաշտպանել: Երկրապահ կամավորական միությունն այսօր նաեւ կրթական հաստատություն է մեր երեխաների համար: Փառքի սրահ ունենալը եւ պատվաբեր է եւ պարտավորեցնող: Փառք մեր զինվորին, փառք մեր երկրապահին, փառք մեր հայրենիքին», – ասաց փոխքաղաքապետը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930