Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. Այնպես մի՛ արեք, որ փոշմանեմ, որ չեմ ասել՝ ջարդե՛ք, փշրե՛ք, վառե՛ք. (Տեսանյութ)

Ապրիլ 30,2017 22:33

«Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանը Շենգավիթում հանրահավաքի ընթացքում իր ելույթում անդրադարձավ նաև ավագանու անդամ Լևոն Իգիթյանի հայտարարությանը. «Նիկոլ Փաշինյանը մարտի ծանր օրերին ավտոբուսների, տրոլեյբուսների «կռիշներում» վազվզում էր ու գոռում՝ ջարդե՛ք, փշրեք, վառե՛ք…: Ինչքան «բեզդելնիկ» կա, մտել է քաղաքականություն… Իսկ Տարոն Մարգարյանը սիրում է աշխատել, գործով է զբաղված»:

«Եթե «բեզդելնիկ» եք փնտրում, պարոն Իգիթյան, Ձեր թիկունքում նայեք Տարոն Մարգարյան անունով անձնավորությանը: Այս մարդը 2001 թվականին ավարտել է գյուղատնտեսական ակադեմիան և նույն թվականին իր հայրիկի վարչապետ լինելու բերումով նշանակվել է կադաստրի առաջատար մասնագետ, մեկ տարի հետո կրկին իր հայրիկի վարչապետ լինելու բերումով նշանակվել է բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության պետի տեղակալ: Զգում եք, չէ՞, ինչ կարիերա է անում: Եվ ամենակարևորը՝ 2005 թվականին Տարոն Մարգարյանը Ավան համայնքի թաղապետի պաշտոնը նվեր է ստացել իր ծննդյան օրը: Նա թաղապետի պաշտոնը ծննդյան օրը նվեր ստացած մարդն է, ահա, պարո՛ն Իգիթյան, «բեզդելնիկ»-ը այսպես է լինում»:

Նիկոլ Փաշինյանը հավելեց. «Եթե 2008 թվականին ես ասեի՝ ջարդե՛ք, փշրե՛ք, վառե՛ք, պարո՛ն Իգիթյան, Դուք և Սերժ Սարգսյանը իր «սվիտայով» և ընտանիքով հիմա հայտնի չէ, թե որտեղ կլիներ: Այնպես մի՛ արեք, որ փոշմանեմ ու ափսոսանք հայտնեմ, որ չեմ ասել՝ ջարդե՛ք, փշրե՛ք, վառե՛ք»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930