Նիկոլ Փաշինյան. Տարոն Մարգարյանի համար Երևան քաղաքը իրենց «բիսեդկայի» շրջակայքն է և Մերսեդես «շիսոտի» պատուհան (Տեսանյութ)

Նիկոլ Փաշինյան. Տարոն Մարգարյանի համար Երևան քաղաքը իրենց «բիսեդկայի» շրջակայքն է և Մերսեդես «շիսոտի» պատուհան (Տեսանյութ)

«Երևան քաղաքի բնակիչները ունեն ևս մեկ հնարավորություն անելու քայլ և Երևանում հաստատված կլանային իշխանությունը փոխարինել ժողովրդի իշխանությամբ»,- ապրիլի 30-ին Շենգավիթ վարչական շրջանում «Ելք» դաշինքի հանրահավաքի ընթացքու ասաց դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:

Նա իր ելույթի ընթացքում ներկայացրեց 2011-2015 թվականների ընթացքում Երևան քաղաքի բյուջեից վերելակային տնտեսության սպասարկման վիճակագրություն. «Այդ նույն ժամանակաշրջանում Ավան վարչական շրջանի մեկ վերելակի հաշվարկով ծախսվել է 620 հազար դրամ: Այդ նույն ժամանակահատվածում Շենգավիթի ամեն մի վերելակի վրա ծախսվել է 1400 դրամ: 620 հազար դրամ՝ Ավանում, որտեղ ծնվել է Տարոն Մարգարյանը, և 1400 դրամ Շենգավիթում: Տարո՛ն Մարգարյան, Ավանը Երևան է, Շենգավիթը Երևան չէ՞, Մալաթիա-Սեբաստիան Երևան չէ՞»:

Նա շարունակեց. «Դուք երևանցի չեք, Դուք նույնիսկ Ավանից չեք: Դուք Ավանի Ձեր քուչի տրամագծից դուրս Երևանը չգիտեք: Ես ասում եմ՝ Երևանը գիտեմ բակ առ բակ, այս ընթացքում Երևան քաղաքի յուրաքանչյուր քաղաքի բակում եղել եմ: Տարոն Մարգարյանի համար Երևան քաղաքը իրենց «բիսեդկայի» շրջակայքն է և Մերսեդես «շիսոտի» պատուհան և այն, ինչ-որ կարող է երևալ Մերսեդես «շիսոտի» պատուհանից»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք