Լրահոս
Օրվա լրահոսը

«Երկիր Ծիրանի». մեր զորակցությունն ենք հայտնում` հայկական սահմանների պաշտպանության համար հերոսացած զինվորի հայր Քյալաշ Սլոյանի մահվան կապակցությամբ

Մայիս 01,2017 11:04

Ցավակցում ենք

«Երկիր Ծիրանի» կուսակցությունն իր ցավակցությունն է հայտնում Սլոյանների ընտանիքին եւ նրանց բարեկամներին ու մտերիմներին` ապրիլյան քառօրյա պատերազմի նահատակներից Քյարամ Սլոյանի հոր` Քյալաշ Սլոյանի մահվան կապակցությամբ:

Հայ եւ եզդի ժողովուրդների դարավոր բարեկամությունն ու եղբայրությունը հաստատվել է հարյուրամյակների ընթացքում, որոնցից առավել նշանակալին` 20-րդ դարասկզբին եզդի ժողովրդի լավագույն ներկայացուցիչներից մեկի` Ջհանգիր աղայի ունեցած մեծ ներդրումն էր մայիսյան հերոսամարտերի ընթացքում, որի շարունակողներից մեկն էլ 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսներից Քյարամ Սլոյանն էր:

Կրկին ցավակցում եւ մեր զորակցությունն ենք հայտնում Սլոյանների ընտանիքին ու հարազատներին, հայ եւ եզդի բարեկամ ժողովուրդներին` հայկական սահմանների պաշտպանության համար հերոսացած զինվորի հայր Քյալաշ Սլոյանի մահվան կապակցությամբ:

 

«Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն

01.05. 2017թ.

Երեւան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031