Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախ» հայրենակցական միությունը կոչ է անում Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում աջակցել ՀՀԿ-ին

Մայիս 01,2017 13:53

Նախօրեին ՀՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ «Արցախ» հայրենակցական միության համաժողովը, որին ներկա էին միության 200 ներկայացուցիչներ` միության նախագահ Վարուժան Գրիգորյանի գլխավորությամբ:

Համաժողովին ներկա էին ՀՀ ԱԺ փոխնախագահ, Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ նախընտրական շտաբի պետ Էդուարդ Շարմազանովը, ՀՀ ԱԺ պատգամավորներ:

Համաժողովի ընթացքում քննարկվեցին Երևան քաղաքին առնչվող հարցեր, ներկայացվեցին պետական հոգածության նշանակության խնդիրներն ու անելիքները:

Երևանի ավագանու ընտրություններում Հայաստանի հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրի, բարձրացված խնդիրների և առաջարկությունների վերաբերյալ ելույթ ունեցավ ՀՀ ԱԺ փոխնախագահ, Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ նախընտրական շտաբի պետ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Երևան քաղաքում իրականացվելիք բարեփոխումներին և հետագա քաղաքականությանը վերաբերող հարցերին:

Միության անդամները հարցուպատասխանի ձեւաչափում ներկայացրին Երեւանի զարգացման իրենց ծրագրերը:

Ավարտին միության նախագահ Վարուժան Գրիգորյանը հանդես եկավ հայտարարությամբ, որով կոչ է արվում Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում աջակցել Հայաստանի հանրապետական կուսակցությանը և Տարոն Մարգարյանին :

 

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031