Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ր քաղաքական գործիչներին է Նարեկ Գալստյանն ուղարկում թոշակի (Տեսանյութ)

Մայիս 01,2017 14:23

«Մենք որեւիցե մեկի տեղը չենք փորձում զբաղեցնել: Մենք փորձում ենք աշխատել հանուն Հայաստանի եւ ՀՀ քաղաքացու: ՀՀ-ում բրոնյա արված տեղեր գոյություն չունեն: Կա քաղաքական գործընթաց, որին մասնակից է լինելու առողջ, ամուր, գաղափարական հենքով միացված-նորացված մեր թիմը»,- Aravot.am-ի հարցին`արդյոք այս միավորումը հավակնում է զբաղեցնել այն ընդդիմադիր գործիչների տեղը, որոնց քիչ առաջ հորդորում էիք թոշակի գնալ՝ այսպես պատասխանեց ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանը:

Հիշեցնենք, քիչ առաջ տեղի ունեցած խորհրդաժողովի ժամանակ ՍԴՀԿ-ն եւ «Հայազն» կուսակցությունը հայտարարեցին միավորման մասին:

Մեր հաջորդ հարցին, իսկ ո՞ր գործիչներն են, որ պետք է թոշակի գնան, ըստ իրեն՝  Նարեկ Գալստյանը պատասխանեց. «Բոլոր այն քաղաքական գործիչները, ովքեր այս տարիներին զբաղվել են պոպուլիզմով, բայց իրենց գործունեություն ժամանակ որեւիցե կերպով ի կատար չեն ածել այն կոչերը, որոնք արել են`ունենալով դրա համար բազմաթիվ քաղաքական եւ պետական լծակներ: Խոսքս վերաբերում է այն քաղաքական գործիչներին, ովքեր պարբերաբար մտնում-ելնում են իշխանական կոալիցիա»:

Դիտարկմանը`ՀՅԴ-ն է պարբերաբար կոալիցիա մտնում եւ դուրս գալիս, Նարեկ Գալստյանը հարցով պատասխանեց. «Ինչի՞, ՕԵԿ-ը չէ՞ր մտնում-դուրս գալիս»:

Մյուս հարցին`իսկ Կոնգրես-ՀԺԿ դաշինքը, ՕՐՕ դաշի՞նքը, Նարեկ Գալստյանը պատասխանեց. «Կարծում եմ, որ այդտեղ գտնվող շատ քաղաքական գործիչների թոշակի գնալու ժամանակը նույնիսկ անցել է»:

Մանրամասները`տեսանյութում

Հիշեցնենք, որ ՍԴՀԿ-ն նախընտրական շրջանում փորձեց համագործակցել «Ծառուկյան» դաշինքի հետ: Հետո հայտարարեցին, որ նախօրոք համաձայնեցված քաղաքական օրակարգը խախտվել է եւ դուրս եկան բանակցություններից:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031