Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵԼՔ»-ի քարոզարշավն «ուղեկցեցին» աղբակույտերը (Տեսանյութ)

Մայիս 01,2017 17:35

Մայիսի 14-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող «ԵԼՔ»  դաշինքի նախընտրական քարոզարշավն այսօր շարունակվեց Կենտրոն վարչական շրջանում: Դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ «ԵԼՔ»-ականները շրջեցին Երվանդ Քոչարի, Քաջազնունու փողոցներին հարակից շենքերի բակերում:

Հատկանշական է, որ գրեթե ամեն բակում «ԵԼՔ»-ի ուշադրությունը «շեղում» էին շենքերի շքամուտքերի մոտ՝ գետնին թափված աղբակույտերը, իսկ «Սանիտեք»-ի աղբամանների «բերանից» աղբը թափվում էր:

Նիկոլ Փաշինյանը պարբերաբար բնակիչների ուշադրությունը հրավիրում էր լեփ-լեցուն աղբամանների վրա՝ ակնարկելով, որ դա է ՀՀԿ քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի ղեկավարած քաղաքապետարանի աշխատանքը: «Տարոն Մարգարյանն իր խոստումները չի կատարել»,-իր հերթին հայտարարեց դաշինքի ավագանու թեկնածու Անի Սամսոնյանը՝ վստահեցնելով, որ «ԵԼՔ»-ը տեր է կանգնելու իրեն տված յուրաքանչյուր քվեին:

 

Այլ մանրամասները՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031