Լրահոս
Օրվա լրահոսը

Facebook-ը 2016թ. հուլիսից հետո Հայաստանի կառավարությունից ստացել է 7 հայց

Մայիս 01,2017 23:42

Facebook-ը խոստովանել է, որ իր հարթակը որոշ երկրների կառավարություններ փորձել են օգտագործել այլ երկրներում կամ հենց երկրների ներսում հանրային կարծիքի վրա ազդելու համար։ Այս մասին ասվում է ընկերության՝ «Կառավարությունների հայցերի մասին զեկույցում»:

Զեկույցում նշվում է, որ 2016թ. երկրորդ կեսին առաջին կեսի համեմատությամբ կառավարությունների կողմից Facebook-ից տվյալներ խնդրելու հաճախականությունն ավելացել է 9 տոկոսով՝ 59,229-ից հասնելով 64,279-ի, բովանդակությունն արգելափակելու հայցերը, ընդհակառակը, նվազել են։

Մասնավորապես, Հայաստանից ընկերությունը ստացել է օգտատերերի տվյալներ փոխանցելու 7 հայց, իսկ բովանդակությունն արգելափակելու հայց չի ներկայացվել։

Նշենք, որ զեկույցն ընդգրկում է 2016թ. հուլիսից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածը։

2016թ. հուլիսին Էրեբունու ՊՊԾ գնդի գրավման ժամանակ Հայաստանում Facebook-ը կարճ ժամանակով անհասանելի էր։

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031