Լրահոս
Օրվա լրահոսը

«Երկիր ծիրանի». «Այգիները շատ անմխիթար վիճակում են, խնամված չեն եւ վայրենացել են»

Մայիս 02,2017 11:59

Այսօր ձեզ կներկայացնեմ մեր ծրագրի այն դրույթները, որոնք վերաբերում եմ քաղաքի բարեկարգմանը, ինչպես նաև կանաչ տարածքների ստեղծմանը:

ՔԱՂԱՔԻ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ ԵՎ ԿԱՆԱՉ ՏԱՐԱԾՔՆԵՐ

Թամանյանի գլխավոր պլանի հիմքում ընկած էր քաղաք-այգու ստեղծման գաղափարը: Հայաստանում ապրիլից մինչեւ նոյեմբեր եղանակը շատ լավն է, բայց այգիների սակավ քանակությունը ստիպում է մարդկանց ազատ ժամանակն անցկացնել առեւտրի կենտրոններում:

Եղած այգիները շատ անմխիթար վիճակում են, խնամված չեն եւ վայրենացել են: Քաղաքի բարեկարգման եւ այգիների շինարարության վերաբերյալ լուծումները նախատեսում են ե՛ւ թամանյանական նախագիծը, ե՛ւ արդի համաշխարհային փորձը:
Այսօր Երեւանում մեկ շնչին ընկնող կանաչապատ տարածքը կազմում է 5 քառակուսի մետրից էլ պակաս, մինչդեռ, ըստ գիտնականների, այդ ցուցանիշը պետք է կազմի 25 քառակուսի մետրից ոչ պակաս: Նորք Մարաշի անտառի, Կասկադի երկկողմյա անտառի, Հաղթանակ զբոսայգու լանջի անտառածածկ հատվածի, Մալաթիա-Սեբաստիա համայնքում «Փարոսի» հարեւանությամբ գտնվող անտառի, Հրազդանի կիրճի, Օպերայի եւ Օղակաձեւ այգու, Դալմայի այգիների տարածքները նախագծվել եւ հանդիսացել են որպես Երեւան քաղաքի «շնչուղիներ եւ թոքեր»:

Այսօր վերոնշյալ տարածքներն իրենց նպատակային նշանակությամբ այլեւս գոյություն չունեն: Այն, ինչ մնացել է այդ տարածքներից, պետք է պահպանել եւ նրանցում սկսել նոր անտառատնկում, արդեն կառուցապատված տարածքների համար, որոնք հնարավոր չէ քանդել, նախագծել նոր կանաչապատում` անտառատնկումով վերականգնելով պահանջվող բնապահպանական նորմերը:

Երեւանի բարեկարգման եւ կանաչապատման հիմնական խնդիրներն են.

• հնարավորինս վերականգնել Երեւանի գլխավոր հատակագծով նախատեսված կանաչ տարածքները,

• նախկին կանաչապատ տարածքների վերականգնման անհնարինության դեպքում կազմել ծրագիր` համալրելու կանաչ տարածքները, որպեսզի դրանք ներառեն մեկ մարդու հաշվարկով 25 քառակուսի մետրից ոչ պակաս:

Զարուհի ՓՈՍՏԱՆՋՅԱՆ

«Երկիր ծիրանի» կուսակցության ընտրացուցակով քաղաքապետի թեկնածու

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031