Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Բախշյան. «Պահանջում եմ ամբողջությամբ վերականգնել կանաչ տարածքը»

Մայիս 02,2017 15:36

Սա Մալաթիայի Բաբաջանյան 48 հասցեում գտնվող «Երևան Սիթի» խանութի դիմացի տարածքն է, որտեղ նախկին սեփականատիրոջ` տիկին Սոֆյայի քրտնաջան ջանքերով հրաշալի կանաչ խնամված պուրակ էր: Արդեն երկու շաբաթ է, որ ահազանգում եմ տնօրենին կանաչ տարածքն ամբողջությամբ վերականգնելու համար, նաև ասել եմ, որ նման դեպքերում ավագանու որոշմամբ` կտուգանվեք: Տուգանելու առաջարկով դիմել եմ նաև Մալաթիա վարչական շրջանի կոմունալի պետին, սակայն ոչ մի փոփոխություն։ Ոչինչ չի ազդում այս խանութը օգտագործողի վրա, որովհետև վրան «Երևան Սիթի» է
գրվա՞ծ։

Մալաթիա վարչական շրջանի ղեկավար պարոն Ալեքսանյան, ես՝ նաև որպես այդ թաղամասի բնակիչ, պահանջում եմ ամբողջությամբ վերականգնել վերոնշյալ կանաչ տարածքը։

 

Անահիտ Բախշյան

«Բարև Երևան» խմբակցության անդամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031