Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես Փաշինյանը կռացավ եւ աղբը հավաքեց. «Հայաստանում զապադլոյի մթնոլորտը ամենակարեւորն է». (Տեսանյութ)

Մայիս 02,2017 20:22

«Ելք» դաշինքի անդամներն այսօր Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ քարոզարշավ էին իրականացնում Էրեբունի համայնքում:

Բակերից մեկում Նիկոլ Փաշինյանը, տեսնելով Արցախի 6բ հասցեի բազմաբնակարան շենքի մուտքի մոտ թափված աղբը, դատարկ արկղերը, ասաց. «Մեր իրականության մեջ բացառիկ հանդուրժողականություն է ձեւավորվել աղբի նկատմամբ: Տեսեք, սա շենքի բակ է, 20-30 հոգի անցել է ու ոչ մեկի մտքով չի անցել, որ կարելի է սենց անել ու նետել աղբամանը»,- ասաց Փաշինյանն ու ինքը կռանալով՝ վերցրեց աղբը, թափեց:

Նրա խոսքերով՝ շատ պարզ գործողություն է, բայց մարդիկ անցնում են աղբերի միջոցով, չեն կռանում ու չեն վերցնում. «Հայաստանում զապադլոյի մթնոլորտը ամենակարեւորն է, թող ուրիշը վերցնի, մենք խի՞ պտի վերցնենք: Դա մշակույթ է: Էդ սուտի գողականությունը մտել է, եւ դա կոռուպցիայի արմատներից է: Ամոթ է, որ զանգես, ասես՝ ժողովուրդ ջան, քո փողը գողանում են, քեզ թալանում են»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031