Լրահոս
Օրվա լրահոսը

Տարոն Մարգարյան. «Մի քանի ամիս հետո աղբի վերամշակման գործարանի համար միջազգային մրցույթ կհայտարարենք». (Տեսանյութ)

Մայիս 02,2017 22:30

Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ ՀՀԿ-ի մի քանի թեկնածուներ քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ այսօր Դավիթաշեն վարչական շրջանում էին:

Պատասխանելով լրագրողների այն հարցին, որ մինչ օրս աղբի վերամշակման գործարանը կառուցված չէ, Տարոն Մարգարյանն ասաց, որ իրենց նախընտրական ծրագրում այն նախատեսված է. «Հին աղբավայրը ամբողջությամբ ծածկում ենք, կանաչ տարածք ենք ստանում, եւ այդ նոր աղբավայրում աղբի վերամշակման գործարան ենք կառուցելու: Մի քանի ամիս հետո միջազգային մրցույթ կհայտարարենք, ով կշահի՝ կսկսենք աշխատանքներ»:

Նոր աղբավայրի մասին այլ մանրամասները՝ տեսանյութում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031