Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ ընտրում էին կոմիսիայի նախագահ, ասեցին՝ Աբրահամյանին ընտրում եք՝ ինչ անեք». Արա Աբրահամյան

Մայիս 02,2017 23:00

Ռուսաստանում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն այսօր լրագրողներին պատմեց՝ հենց լրագրողների քննադատություններից հետո է հայտնաբերել, որ ռուսերեն չգիտի։

«Ինձ ընտրում էին կոմիսիայի նախագահ, ասեցին՝ Աբրահամյանին ընտրում եք՝ ինչ անեք, ինքը ռուսերեն չգիտի, կես ժամ խոսում ա, չենք հասկանում, ասում են՝ հայերեն են գրում այդպես։ Աստված տա մարդիկ այնքան ռուսերեն իմանան, ինչքան ես գիտեմ»,–այսօր ասաց Արա Աբրահամյանը՝ նշելով, որ Ռուսաստանում չեն դժգոհում իր ռուսերենի մակարդակից.

«Ես չգիտեմ այնքան, ինչքան ձեր պահանջներն են, Ռուսաստանում չեն բողոքում, որ ես ռուսերեն չգիտեմ, չնայած ես եղել եմ գործարանի տնօրեն, աշխատել նախարարությունում։ Ես հետո հայտնաբերեցի, որ ես ռուսերեն չգիտեի, ձեզանից իմացա։ Ես մենեջեր եմ, ես ռուսերենի դասատու չեմ, ուսուցիչ չեմ։ Եթե ձեր գրածը իմ վրա ազդեր, ես կանհանգստանայի, ցավոք սրտի, բայց ձեր գրածները ձեր վրա են ազդում, որ վաղը մի բան ա լինում, ասում են՝ ով ա եկել, ում ա օգնում, մի քիչ զգույշ եղեք»։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ara Shahbazian says:

    Ցավն էն է, որ էս մարդ գլխի չէ, որ ինքը հայերեն էլ չգիտի…

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031