Լրահոս
Օրվա լրահոսը

Տարոն Մարգարյան. «Երբ որ Նիկոլ Փաշինյանը ուղիղ ինձ հարցնի, ես նրան կպատասխանեմ». (Տեսանյութ)

Մայիս 02,2017 23:15

Երեկ «Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը Շենգավիթ համայնքում նախընտրական քարոզարշավի ժամանակ գործող քաղաքապետ եւ ՀՀԿ-ի քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանին մի քանի մեղադրանքներ է ուղղել:

Մասնավորապես Փաշինյանն ասել է.«Հետո ասում են Տարոն Մարգարյանը ճառ ասող չի, գործ անող ա, բա էդ ոնց ա թեկնածուական պաշտպանել, որ ճառ ասող չի: Երեւան հիմնադրամն ու քաղաքապետարանը տարեկան 500 միլիոն դրամ է վճարում Սերժ Սարգսյանի եղբոր «Փյունիկ» հիմնադրամին: Ինչի՞ համար, սիզամարգեր ստեղծելու համար»:

Փաշինյանը նաեւ ասել էր. «Երբ որ Տարոն Մարգարյանը թեկնածուական թեզն էր պաշտպանում, ուսանողական «բանդային» շարել էր, որպեսզի լրագրողները չկարողանան տեսնել՝ նա կարողանո՞ւմ ա կարդա իր ատենախոսությունը»:

Փաշինյանի այս մեղադրանքների վերաբերյալ Aravot.am-ն այսօր Դավիթաշեն համայնքում քարոզարշավի ժամանակ փորձեց Տարոն Մարգարյանից մեկնաբանություն ստանալ, սակայն նա դրանց որեւէ հստակ պատասխան չտվեց:

Տարոն Մարգարյանը մեր հարցը լսելուց հետո ասաց՝ «Դուք Փաշինյանի մամուլի քարտուղա՞րն եք»:

Մեր պատասխանին՝ «Դուք հրաժարվում եք Փաշինյանի հետ դեմ առ դեմ բանավեճից, ուստի ստիպված ենք նրա մեղադրանքները փոխանցել ձեզ», Մարգարյանն այսպես արձագանքեց. «Երբ որ Նիկոլ Փաշինյանը ուղիղ ինձ հարցնի, ես նրան կպատասխանեմ»:

Իսկ «Փյունիկ» հիմնադրամի վերաբերյալ հարցն ակնհայտորեն Տարոն Մարգարյանին դուր չեկավ, նա ամեն կերպ փորձում էր խուսանավել:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

 Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031