Լրահոս
Օրվա լրահոսը

Անցկացվեց եռօրյա գիտաժողով նվիրված Բենիկ Թումանյանի 100 ամյակին

Մայիս 03,2017 22:33

Մարդ, անվանի աստղաֆիզիկոս, ֆիզիկամաթեմաթիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, աստղաֆիզիկայի բնագավառին նվիրված բազմաթիվ գրքերի հեղինակ, համալսարանական, ուսուցիչ. ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի դասախոսական կազմն այս բառերով սկսեց նկարագրել Բենիկ Թումանյանին:

Բ. Թումանյանը ծնվել է  1917թ. Մայիսի 1-ին, Լոռվա Դսեղ գյուղում: Եռօրյա գիտաժողովի առաջին օրը, ֆիզիկայի ֆակուլտետի ներկայացուցիչները անցկացրեցին նրա ծննդավայրում, այցելուների մեջ էին նաև աստղաֆիզիկոսի ուսանողներից մի քանիսը, ովքեր ոչ միայն կազմակերպել էին իրենց սիրելի դասախոսի հարյուր ամյակին նվիրված գիտաժողովը, այլ նաև մեծ սիրով պատմում էի նրա գործունեության ու թողած ավանդի մասին:

1935 թվականին Բ. Թումանյանը ընդունվում է ԵՊՀ ֆիզիկամաթեմաթիկական ֆակուլտետ և գերազանց ավարտում այն, ստանձնելով դասախոսի պատասխանատվությունը: 1940 թվականին ընդունվում է ասպիրանտուրա, սակայն չի հաջողվում ավարտել, սկսվել էր Հայրենական  մեծ պատերազմը և համալսարանի շատ դասախոսների հետ նա զորակոչվում է բանակ: 1946 թվականին՝ զորացրվելուց հետո, վերադառնում է համալսարան և ուսումը շարունակում ասպիրանտուրայում՝ այդ ժամանակ նոր բացված աստղաֆիզիկա մասնագիտությամբ:

1974 թվականից մինչև կյանքի վերջ ֆիզիկայի ֆակուլտետի դեկանն էր:

Բ. Թումանյանի գրչին են պատկանում «Տոմարի պատմություն» (Երևան 1972), «Երկրակենտրոն և արևակենտրոն համակարգերը Հայաստանում» (Երևան 1973), «Լուսին» (Երևան 1979) մենագրությունները: Հեղինակն է բագմաթիվ գիտահանրամատչելի գրքերի և հոդվածների, համահեղինակ «Ընդհանուր աստղագիտություն» (Երևան 1960), «Աստղագիտություն» (Երևան 1978) ուսումնական ձեռնարկների:

1975թ. Լեհաստանի կառավարության կողմից արժանացել է «Նիկոլայ Կոպեռնիկոս» հուշամեդալի: 1979թ. Բ. Թումանյանին շնորհվում է ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչում: Պարգևատրվում է Խ. Աբովյանի անվան մեդալով, ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատվոգրերով:

Բ. Թումանյանը վախճանվում է 1980թ. փետրվարի 10-ին Երևանում:

Զուզան ԽՈՒԲՈՅԱՆ

Աղբյուրը՝ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի դասախոս՝ Էմիլյա Կարապետյան

Լուսանկարները՝ ԵՊՀ արխիվից և Բ. Թումանյանի դուստրերից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031