Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոման Բաբայան. «Շատերը գալիս են հեռուստատեսություն` երևալու համար»

Մայիս 03,2017 22:45

Մայիսի 3-ին  Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացավ հայտնի հեռուստահաղորդավար Ռոման Բաբայանի մամուլի ասուլիսը։ Նա աշխատել է աշխարհի 54 երկրներում, Ռուսաստանի և արտերկրի թեժ կետերում, այդ թվում` Ինգուշեթիայում, Հյուսիսային Օսեթիայում, Տաջիկստանում, Չեչնիայում, Հարավային Օսեթիայում, Աջարիայում, Վրաստանում, Մերձդնեստրում, Աֆղանստատնում, Պաղեստինում, Հարավսլավիայում, Կոսովոյում, Բոսնիայում, Իրաքում և այլն։

«Մասնագիտությունը պետք է դուր գա։ Շատերը գալիս են հեռուստատեսություն` երևալու համար։ Կարևորը, մասնագիտությունդ սիրելը և հասկանալն է»,- այսպես պատասխանեց Ռոման Բաբայանը հարցին՝ արդյոք ի՞նչն է այսօր պակասում լրագրողին պրոֆեսիոնալ լինելու համար։

Ասուլիսի ժամանակ Ռոման Բաբայանը խոսեց լրագրողի մասնագիտության կարևորության, ինչպես նաև Ադրբեջանի կողմից սև ցուցակում հայտնվելու մասին: «Ի՞նչ է դա նշանակում, որ ես չե՞մ կարող գնալ Ադրբեջան, իսկ մինչ այդ կարո՞ղ էի, ոչ, ես միայն մեկ անգամ եմ եղել Ադրբեջանում, այն էլ երբ Աֆղանստանից վերադառնում էի Ռուսաստան՝ Մոսկվա, ինքնաթիռը կանգ առավ Ադրբեջանում լիցքավորվելու և իմ բախտը բերեց, որ լիցքավորումը անցավ առանց ուղևորներին ինքնաթիռից իջեցնելու։ Այնպես որ այդ սև ցուցակը ինձ համար ոչինչ չի նշանակում»։

Հերմինե ԱՍԼԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031