Լրահոս
Օրվա լրահոսը

Իգիթյանը Փաշինյանին «անընդհատ գոռգռացող» անվանեց, իսկ Փոստանջյանի ազգանունը «չհիշեց» (Տեսանյութ)

Մայիս 03,2017 23:00

Մայիսի 14-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածու, ճարտարապետ Լեւոն Իգիթյանն այսօր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ընտրողների հետ հանդիպմանը կրկին անդրադարձավ, իր բնորոշմամբ, ընդդիմադիր մրցակիցներին՝ «ԵԼՔ» դաշինքին եւ «Երկիր Ծիրանիին»:

«Նայում եմ մրցակիցներին ու վիրավորվում, որովհետեւ նման մրցակիցներ ունենալն ինձ համար պատվաբեր չէ: Կուզեի աշխատող մարդկանց տեսնել որպես մրցակիցներ, որոնք մեր երկրի համար ինչ-որ բան են արել… այն աղջկա ազգանունն ի՞նչ էր, վախենում եմ սխալ արտասանել… այն եմ հիշում, որ արտասահմանում՝ այլ երկրների դահլիճներում, մեր երկրի վրա ցեխ էր լցնում»,-նկատի ունենալով «Երկիր Ծիրանի» կուսակցության քաղաքապետի թեկնածու, ԱԺ նախկին պատգամավոր Զարուհի Փոստանջյանին՝ ասաց Լեւոն Իգիթյանը:

Ապա հիշեց «ԵԼՔ»-ի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին. «Անընդհատ գոռգռում է փողոցներում, ԱԺ-ում, բայց մեկը հարցնի՝ գոռալուց բացի ի՞նչ է արել»:

Հիշեցնենք, որ վերջերս Լեւոն Իգիթյանը որոշ մրցակիցների նաեւ «բեզդելնիկներ» էր անվանել: Պատասխանը  չէր ուշացել:

Այլ մանրամասները՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031