Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Կարապետեանը՝ Գլենդելի նոր քաղաքապետ. «Ասպարեզ»

Մայիս 04,2017 11:38

Մայիսի 1-ին, Գլենդելի քաղխորհրդի անդամները քուէարկութեամբ միաձայն նոր քաղաքապետ ընտրեցին քաղխորհրդի ներկայի անդամ Վարդան Կարապետեանին: Խօսելով առաջիկայ գործունէութեան մասին, Կարապետեանը նշեց, որ գործընկերների հետ միասին կ՛աշխատի քաղաքն առաւել բարեկեցիկ եւ ապահով դարձնելու ուղղութեամբ, հետամուտ կը լինի ընթացիկ նախագծերի իրականացմանը՝ յայտարարուած ժամկէտներում:

«Ասպարէզ»ի հետ զրոյցում Գլենդելի նոր քաղաքապետն ամփոփ անդրադարձաւ իր առաջնահերթ ծրագրերին. «Մեր քաղաքացիներին ամենամեծ անհանգստութիւն պատճառող խնդիրներից է բնակարանների վարձերի բարձրացումը, որ յաճախ տեղի է ունենում տարուայ ընթացքում մի քանի անգամ՝ տանտիրոջ եւ վարձակալի միջեւ պայմանագրի բացակայութեան պատճառով: Այս հարցը կարգաւորելու համար, նախատեսում եմ առաջարկել վարձերի կայունացման մասին նոր օրէնք, ըստ որի, տանտէրը պարտաւոր կը լինի վարձը բարձրացնելու մասին տեղեկացնել չորս ամիս առաջ, եւ վարձակալի համաձայնութան դէպքում՝ պարտադիր պայմանագիր կնքել մէկ տարի ժամկէտով: Առաջնահերթ յաջորդ հարցը՝ բարձր աշխատավարձով նոր աշխատատեղերի ստեղծումն է: Այս նպատակով, նախատեսւում է գրաւիչ առաջարկներ անել գործարարների՝ Գլենդելում բիզնես ծաւալելու համար: Առաջիկայ տարում կը կառուցուի նաեւ 70 մատչելի բնակարան տարեցների համար: Բնակելի շէնքերի հարեւանութեամբ էլ նախատեսում եմ կառուցել կայանատեղիներ»: Վարդան Կարապետեանը նաեւ տեղեկացրեց, որ աշխատում է երկու հրշէջ մեքենայ Հայաստան ուղարկելու համար համապատասխան ֆինանսական միջոցներ հայթայթելու ուղղութեամբ: Նոր քաղաքապետի ծրագրերի մասին առաւել մանրամասն կը ներկայացնենք մեր առաջիկայ համարներում:

Յիշեցնենք, որ Գլենդելի քաղաքապետն ընտրւում է քաղխորհրդի անդամներ

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ

Նյութի մանրամասները կարդացեք «Ասպարեզ»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031