Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի 18 շախմատիստ կմասնակցի Եվրոպայի անհատական առաջնությանը

Մայիս 04,2017 22:34

Մայիսի 29-ին Մինսկում մեկնարկելու է շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը, որը նաեւ աշխարհի գավաթի հաջորդ խաղարկության ընտրական փուլ է:

Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնելու են 18 շախմատիստներ.  Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի անդամներ Սերգեյ Մովսիսյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը և Հովհաննես Գաբուզյանը, ինչպես նաեւ գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանը, Արման Փաշիկյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Գևորգ Հարությունյանը, Վահե Բաղդասարյանը, միջազգային վարպետներ Մանուէլ Պետրոսյանը, Տիգրան Հարությունյանը, Հայկ Մարտիրոսյանը, Արամ Հակոբյանը, Արման Միքայելյանը, ՖԻԴԵ-ի վարպետներ Դավիթ Միրզոյանը, Արթուր Դավթյանը, Սարգիս Սարգսյանը և Հովհաննես Հակոբյանը:

Աշխարհի գավաթի ուղեգիր տրվելու է 23 լավագույններին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031