Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը այս գրասենյակի փակումից էապես տուժեց, քանի որ երեւանյան գրասենյակը իրականացնում էր մի շարք կարեւոր ծրագրեր. «Ժողովուրդ»

Մայիս 05,2017 11:45

Այն պնդումները, որ մեր ԱԳՆ-ի ներկայացուցիչն անում է, թե «Բաքուն արձանագրեց միջազգային ասպարեզում իր հերթական ձախողումը՝ խորացնելով անջրպետը իր եւ քաղաքակիրթ աշխարհի միջեւ» միանգամայն իրավացի լինելով հանդերձ, այնուամենայնիվ, չեն կարող մեզ համար լինել բալասան։ Ի վերջո, մենք գրեթե ամեն շաբաթ ականատես ենք լինում այդ անջրպետի խորացման մի նոր դրսեւորման, սակայն միջազգային հանրությունն այդպես էլ իր կոշտ վերաբերմունքը չի արտահայտում այդ առնչությամբ։

Այնինչ՝ Հայաստանը այս գրասենյակի փակումից էապես տուժեց, քանի որ երեւանյան գրասենյակը իրականացնում էր մի շարք կարեւոր ծրագրեր՝ կապված հատկապես ՀՀ սահմանամերձ գյուղերի հետ։ Թե այսուհետ ով է  անելու այդ աշխատանքը, պարզ չէ:

Ոչ պակաս կարեւոր է նաեւ ԵԱՀԿ գրասենյակի գործունեության դադարեցման զուտ քաղաքական կողմը, քանզի այսպիսով եւս մեկ միջազգային կառույց, եւս մեկ վերահսկող աչք (թեեւ՝ ոչ բացարձակ արդյունավետ) մեր իշխանությունների գործունեության նկատմամբ պակասում է, եւ սա, անխոս, ունենալու է իր զգալի բացասական ազդեցությունը մեր երկրում ժողովրդավարական համակարգի արմատավորման վրա։

Եվ վերջապես, ինչպես հայտնի է՝ Երեւանը Այսրկովկասում միակ երկիրն էր, որտեղ գործում էր ԵԱՀԿ գրասենյակ, թե՛ Բաքվում, թե՛ Թբիլիսիում նման գրասենյակները տարիներ առաջ փակվել են, եւ, այսպիսով Երեւանը գոնե այս հարցում հանդիսանում էր տարածաշրջանային կենտրոնակայան։ Բայց, փաստորեն, դա էլ չհաջողվեց պահպանել Ադրբեջան-Թուրքիա տանդեմի հետեւողական ջանքերի արդյունքում։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031