Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին շտաբի պետ ռեկտորը` «երկար ձեռքեր» ունենալու եւ ՀՀԿ-ի կողմից հովանավորվելու մասին

Մայիս 05,2017 13:15

Շիրակի պետական համալսարանում ֆակուլտետներ են միավորվում եւ նոր ամբիոններ բացվում: Դրանցից մեկն էլ, ըստ մեր տեղեկությունների, պատմափիլիսոփայության ամբիոնն է լինելու:

Aravot.am-ը համալսարանում զանգվածային կրճատումներ կատարած ռեկտոր, ՀՀԿ-ի Շիրակի կառույցի ղեկավար Սահակ Մինասյանին հիշեցնելով, որ Հայաստանում միայն Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն է պատմափիլիսոփայության ինքնակոչ դոկտոր եղել, հետաքրքրվեց` համալսարանն արդյոք ունի՞ համապատասխան մասնագետներ նման ամբիոն բացելու համար:

Ռեկտորն ասաց, որ համալսարանն արդեն հյուրատուն ունի, եւ կարող է մասնագետներ հրավիրել Երեւանից, նաեւ հավելեց, որ սեպտեմբերի 1-ից նորագույն տեխնոլոգիաների միջոցով հեռավար ուսուցում կիրականացնեն:

«Մասնագետը կա, քաղաքում, գյուղում կարծրատիպը վաղուց հնացած է»,- ասաց Սահակ Մինասյանը:

Aravot.am-ը տեղեկություններ էր ստացել, որ համալսարանից երկու բեռնատար մեքենաներով` շուրջ 15 տոննա գիրք է հանվել, դրա համար էլ ՀՀԿ-ական ռեկտորից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ ճակատագրի են արժանացել այդ գրքերը: «Գրադարանը վերազինվում է, երեւի բարոյապես մաշված եսիմ ինչ տեսակի գրքեր են եղել, ու երեւի գրադարանի վարիչը դրանք մակուլատուրա է հանձնել»,-ասաց ռեկտորը:

Հարցրինք նաեւ, թե ինչու են հատվել բուհի տարածքում գտնվող բարդիները, որոնք, ըստ մեր տեղեկությունների, ռեկտորի սիրելի ծառատեսակը չեն: Նա պատասխանեց, որ ընդամենը խորը էտ է կատարվել: «Երեւանում չե՞ն կտրում վերեւից, որ ծառը երիտասարդանա»,- ասաց մեր զրուցակիցը:

Իսկ ճի՞շտ է, որ բուհում հայտարարում է, թե իր ձեռքերը երկար են, ինչ կուզի, կանի, քանի որ ինքը Արման Սահակյանի շտաբի պետն է եղել ու ողջ ՀՀԿ-ական վերնախավն է իր թիկունքին`այս հարցին ի պատասխան էլ՝ Սահակ Մինասյանն ասաց. «Ես երբեք նման բան չեմ ասել: Դրանք ճղճիմ լուրեր են, ես բավականին ինտելեկտուալ մարդ եմ հանրության կարծիքով եւ նման սին արտահայտություններ չեմ հնչեցրել իմ կենսագրության ընթացքում»:

Ռեկտորը չթաքցրեց, որ այս պահին 13 հոգու է ազատել աշխատանքից եւ նրանք, իր ասելով, կենսաթոշակային տարիքի են, սակայն, ըստ մեր աղբյուրի, ազատվածներից 2-ն են կենսաթոշակային տարիքի:

Նա շեշտեց, որ նախկին ռեկտորը նույնիսկ 3 ֆակուլտետներն է ցանկություն ունեցել միավորել մեկի մեջ . «Համալսարանը 4 տարի առաջ ունեցել է 6000 ուսանող, իսկ այսօր ունի 2500: Առանց վերախմբավորելու ինչպե՞ս ենք աշխատավարձ տալու, ի դեպ, ես աշխատավարձերը 40 տոկոսով բարձրացրել եմ»: Ռեկտորին հիշեցրինք, որ այլ բուհեր էլ նման խնդիր ունեն, բայց զանգվածային կրճատումներ չեն կատարում, սակայն նա չհամաձայնեց ասվածի հետ:

Անդրադարձ եղավ նաեւ բուհի նախկին ռեկտորից ժառանգություն մնացած 500 մլն դրամին: «Համալսարանը բավարար ֆինանսական վիճակի է, բացի այդ, աշխատավարձերի բարձրացում եմ արել միջինը 40 եւ ավելի տոկոսով»,- փորձեց հիմնավորել ռեկտորը:

Հիշեցնենք, որ աշխատավարձերի բարձրացումները վերաբերում էին նրա յուրայիններին, այդ թվում՝ օգնականին, գործավարուհուն եւ հաշվապահին:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Թեմո says:

    Այսինքն ռեկտորը շարունակում է պնդել,որ պատմափիլիսոփայության մասնագետներ կան ու նա դրանց հրավիրելու է?Այ քեզի բան:Էս մարդուն բացատրեք,որ չկա այդպիսի մասնագետ,որ ինքն էլ այլ տեղերից հրավիրի:

    • Իննա says:

      Ո՞վ ասեց չկաաաաաաա………………………..Բա՛ Լիսկան:Լիսկաին կանչեք Գյումրի թող պատմափիլիսոփայություն դասավանդի:
      հումորը մի կողմն,բայց սա անլուրջ է:)

  2. Վահան says:

    Անհասկանալի պարզաբանումներ և մերկապարանոց հայտարարություններ ռեկտորի կողմից: Հեռավար ուսուցումը հարցի լուծում չէ և ուսուցման այդ ձևով բացառված է որակ ապահովել: Մենք շատ հեռու ենք արդյունավետ հեռավար ուսուցում ապահովելուց: Հյուրատուն կամ նոր դալիճ ունենալն էլ ձեռնտու է միայն ռեկտորին, շինարարությունը անձնական շահախնդրության բավարարման նպատակային ոլորտ է. հասկացողը կհասկանա: Մյուս հարցն էլ այն է, որ ամիսներ շարունակ, երբ բողոքում են Մինասյանի անհիմն որոշումներից ու քայլերից, անմիջապես սկսում է արդարանալ, որ կոռուպցիայի դեմ է պայքարում և դրա համար էլ նրանից դժգոհում են: Ոչ մի ողջախոհ մարդ երբեք չի հավատա, որ Մինասյանը կարող է պայքարել կոռուպցիայի դեմ…

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031