Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանը 500 մլն դոլարով պատրաստ է S-400 վաճառել Թուրքիային

Մայիս 05,2017 15:46

Ռուսաստանի Դաշնությունը (ՌԴ) պատրաստ է 500 մլն դոլարի դիմաց Թուրքիային վաճառել «S-400» հակաօդային պաշտպանության համակարգ: Ըստ թուրքական «Yeniakit» թերթի կայքի` այդ մասին հայտնել է ռուսական «РБК» հեռուստաընկերությունը:

Նշյալ լուրը հաստատել է նաև Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած աղբյուրը, որի անունը չի հրապարակվում: Առայժմ վերոնշյալ տեղեկատվության վերբերյալ որևէ պաշտոնական հայտարարություն չկա:

Աղբյուրը հիշեցնում է, որ Սոչիում Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների հանդիպման ժամանակ կողմերը քննարկել էին ռուսական արտադրության ՀՕՊ համակարգերի վաճառքի հարցը: Նշյալ լուրը նաև հաստատել էր Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Աղբյուր`  Ermenihaber.am

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031