Լրահոս
Օրվա լրահոսը

Տղամարդը՝ Փաշինյանին. «Տվե՛ք իմ փողերը»

Մայիս 05,2017 17:10

«Ելք» դաշինքի պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանը Քանաքեռ Զեյթունում քարոզարշավի ընթացքում սոցիոլոգիական հարցում էր իրականացնում: Նա բարձրախոսով քաղաքացիներին հարցնում էր՝ արդյոք նրանք պատրաստվում են ձայն տալ «Ելք» դաշինքին: Ովքեր, որ պատասխանում էին, որ «Ելք»-ին են ընտրելու, արժանանում էին դաշինքի անդամների ծափահարություններին:

Քաղաքացիներից մեկը հետաքրքրվեց. «Ճիշտը ո՞րն է՝ որ դուք քաղաքապետ լինե՞ք, թե դեպուտատ»:

Նա պատասխանեց. «Կարծում եմ՝ ժամանակն է եկել, որ բացի իրենց պորտը տեղը դնելուց, քաղաքում այն թերությունները, որ մենք նկատում ենք, այն թերությունները, որոնց մասին խոսում ենք, իրենց տեղը դնենք: Սա է խնդիրը»:

Մի տարեց տղամարդ էլ ջղայնացած պահանջում էր իր փողերը. «Ի՞նչ եք լավություն արել ժողովրդին: 180 հազար փող բանկում ունեմ, բայց ես այսօր սոված եմ: Տվե՛ք իմ փողերը»:

Փաշինյանը հետաքրքրվեց՝ արդյոք ի՞նքն է մեղավոր, տղամարդը պատասխանեց. «Բա ո՞վ ա մեղավոր՝ Քոչարյա՞նը, Սերժ Սարգսյա՞նը, թե՞ եսիմ ով»: «Ժողովրդին խաբելով պահում եք»,- հավելեց նա, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ իրենք պայքարում են դրա դեմ, որ ժողովրդին չխաբեն, տղամարդը արձագանքեց. «Հիմա էլ եք խաբում, ի՞նչ փոփոխություն եք արել, ձայն եմ տվել, ո՞ւր է ձեր փոխածը»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031