Լրահոս
Օրվա լրահոսը

Եվս մեկ բրոնզի հույս Եվրոպայի առաջնությունում

Մայիս 05,2017 18:32

Սերբիայի Նովի Սադ քաղաքում ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության մասնակիցներն այս երեկո ավարտում են մրցավեճը:

Եզրափակիչ օրը Հայաստանի ազգային հավաքականը երրորդ բրոնզե մեդալը նվաճելու հնարավորություն ունի: Մեր գերծանր քաշային Լեւան Բերիանիձեն (նկարում)  գոտեմարտելու է Սլովակիան ներկայացնող Սոսլան Գագլոեւի հետ:

Այսօր հաջողությունը երես թեքեց մեր երկրորդ ըմբիշից՝ 70 կգ քաշային Վալտեր Մարգարյանից, որին մեկնարկային գոտեմարտում ուժեղ մրցակից էր բաժին ընկել՝ ռուսաստանցի Իսրաիլ Կասիմովը: Վալտերը մրցակցին ոչնչով չկարողացավ դիմակայել ու պարտություն կրեց՝ հետագայում էլ զրկվելով սփոփիչ գոտեմարտերին մասնակցելու հնարավորությունից:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031