Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարար Արտեմ Ասատրյանն ընդունել է ՉԺՀ աշխատանքի և սոցիալական ապահովման նախարարի տեղակալՃան Իճընին

Մայիս 05,2017 19:46

Մայիսի 5-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ընդունել է ՉԺՀ աշխատանքի ևսոցիալական ապահովման նախարարի տեղակալ Ճան Իճընին և նրա գլխավորած պատվիրակությանը:

 Հանդիպման ընթացքում քննարկվել են սոցիալական ոլորտում հայ-չինական համագործակցության հնարավոր ձևաչափերը՝ընդգծելով երկու երկրների ոլորտային ընդհանրություններն ու առանձնահատկությունները:

 Նախարար Արտեմ Ասատրյանը չինական պատվիրակության անդամներին ներկայացրել է Հայաստանում սոցիալականպաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումները, մասնավորապես անդրադառնալով՝ աշխատանքայինօրենսգրքի փոփոխություններին, կենսաթոշակային գործող և ներդրված կուտակային համակարգերին, դրանց բարելավմաննու զարգացմանը, ինչպես նաև ոլորտում տեղեկատվական համակարգերի ներդրման ուղղությամբ տարվող աշխատանքներնու IBM ընկերության հետ համագործակցությանը, որն ըստ նախարարի՝ ունի ռազմավարական նշանակություն:

 Պատվիրակության ղեկավար Ճան Իճընն, իր հերթին, ներկայացրել է Չինաստանում սոցիալական պաշտպանությանհամակարգում իրականացվող ծրագրերը և հատկապես անդրադարձել զբաղվածության և կենսաթոշակային խնդիրներին՝նշելով, որ այդ ոլորտներում փորձի փոխանակումն կնպաստի խնդիրների արդյունավետ լուծմանը:

 Նախարարի տեղակալ Ճան Իճընն Արտեմ Ասատրյանին է փոխանցել նաև ՉԺՀ աշխատանքի և սոցիալական ապահովման նախարարի՝ փոխադարձ այցով Չինաստան մեկնելու հրավերը:

 Շնորհակալություն հայտնելով հրավերի համար՝ նախարար Արտեմ Ասատրյանը պատրաստակամություն է հայտնել՝ընդլայնել և զարգացնել երկու երկրների նախարարությունների միջև հետագա փոխգործակցությունը:

 Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի:

ՉԺՀ աշխատանքի և սոցիալական ապահովման նախարարի տեղակալ Ճան Իճընը և նրա գլխավորած պատվիրակությունըՀայաստանում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի հրավերով:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031