Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծառուկյանի կողմից չի կարող նման պայմանավորվածություն խախտվել». Միքայել Մելքումյան (Տեսանյութ)

Մայիս 05,2017 21:16

«Խախտվել են քաղաքական պայմանավորվածություններ, որոնք պետք է շտկվեն եւ չկրկնվեն»,- կառավարության ընդունելությունների տանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «Ծառուկյան» դաշինքից ընտրված որոշ պատգամավորների ինքնաբացարկի աղմկահարույց դիմումներին, ասաց նույն դաշինքի պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Հարցին՝ «ո՞վ է խախտել, Գագիկ Ծառուկյա՞նը», Մելքումյանն այսպես արձագանքեց. «Գագիկ Ծառուկյանի կողմից չի կարող նման պայմանավորվածություն խախտվել»:

Պատգամավորը չհամաձայնվեց որակումների հետ, թե «Ծառուկյան» դաշինքն արդեն իսկ խարխլվում է:

Այլ մանրամասները՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031