Լրահոս
Օրվա լրահոսը

Էդուարդ Վարդանյան.«Սարգիս Մուրադյանի ներկապնակը գունեղ էր իր հոգու նման» (ֆոտոշարք)

Մայիս 05,2017 22:40

Մայիսի 5-ին «Սարգիս Մուրադյան» պատկերասրահում տեղի ունեցավ «Լույսն ու ստվերը» խորագրով ցուցահանդես՝ նվիրված նկարչի 90-ամյակին:  Ցուցահանդեսին ներկա էին նկարչի ընկերները, բարեկամները և պարզապես նրա արվեստի բարձրարժեքությունը գնահատողները:

«Սարգիս Մուրադյան մեծությունը մարդ էր, որը ոչ միայն արարել է հավերժ ապրող նկարներ, այլ հայ է, որը ակտիվորեն մասնակցել է հայոց ցեղասպանության ճանաչման, Արցախի հիմնահարցի լուծման, 1988-1996 թվականներին՝ Հայաստանի անկախության կայացման գործընթացներին»,- ասաց Սարգիս Մուրադյանի ընկերներից Յուրա Պետրոսյանը:

«Այսօր իմ լավագույն ընկերոջ՝ Սարգիս Մուրադյանի նկարները նայելով մտովի վերադառնում եմ անցյալ, որտեղ ամեն ինչ գունեղ էր մեր ներկապնակների պես»,-հուզմունքով ասաց նկարիչ Էդուարդ Վարդանյանը:

«Սարգիս Մուրադյանը շատ անհատական ցուցահանդեսներ է ունեցել՝ Էջմիածնում, Կիրովականում, Ալբանիայում, Լենինգրադում, Լեհաստանում և այլն, սակայն սա բացառիկ է, քանի որ ներկայացված նկարների մեջ կան այնպիսիք, որոնք առաջին անգամ են ցուցադրվում»,- նշեց ցուցահանդեսի կազմակերպիչներից Ալինա Սահակյանը, հավելելով, որ ցուցահաննդեսի նպատակն է ներկայացնել ՀՀ ժողովրդական նկարիչ Սարգիս Մուրադյանի ժառանգությունը, զարգացնել Հայաստանում ժամանակակից արվեստը՝ կազմակերպելով մշակութային և կրթական միջոցառումներ։

Անուշ ԳԱՍՊԱՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031