Լրահոս
Օրվա լրահոսը

Հանուն անկորուստ բերքահավաքի (ֆոտոշարք)

Մայիս 05,2017 22:58

Արցախի հանրապետության տնտեսության համար նախորդ տարին առանձնացավ, թերևս, գյուղատնտնեսության ոլորտում շոշափելի հաջողությամբ. գրանցվեց հացահատիկայինների աննախադեպ բերքահավաք. ավելի քան 150 հազար տոննա արդյունքը ռեկորդային էր, ինչին նաև մեծապես նպաստեց հակահրդեհային աշխատանքների ճիշտ և ժամանակին կազմակերպումը: Այդ նպատակի համար գյուղատնտեսության նախարարությունը ձեռք է բերում և տրամադրում իր ենթակայությամբ գործող «Բույսերի պաշտպանության ծառայություն» ՊՈԱԿին անհրաժեշտ հերբիցիդները՝ նպատակ ունենալով կանխել բերքահավաքի շրջանում հնարավոր հրդեհների առաջացումը:

Այս տարի ևս աշխատանքները կազմակերպվել են հավուր պատշաճի, և բերքահավաքին ընդառաջ մոլախոտային բուսականության դեմ պայքարի աշխատանքներն արդեն մոտենում են իրենց ավարտին: Ինչպես նշեց ԲՊԾ տնօրեն Վալերի Խաչատրյանը, աշխատանքներն իրականացվել են հանրապետության ողջ տարածքում՝ շուրջ 1500 հա-ի վրա:

-Առանձնակի ուշադրություն է դարձվել հարթավայրային սահմանամերձ գոտուն, որտեղ կենտրոնացված է ցանքատարածությունների մեծ մասը և մշտապես առկա է մասսայական բռնկման վտանգը:  Համապատասխան կառույցների  հետ համագործակցությամբ, նմանատիպ աշխատանքներ են իրականացվել նաև շփման գծի ողջ երկայնքով, որտեղ հակառակորդի կողմից ավանդաբար արվում են հրդեհներ կազմակերպելու փորձեր:  Նշեմ նաև, որ հետագայում աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու համար նախարար Արամ Մխոյանի հետ քննարկել ենք մեր ծառայությունը տեխնիկապես վերազինելու հեռանկարը, և, ամենայն հավանականությամբ, առաջիկայում կհամալրվի մեր տեխնիկական զինանոցը,- ասաց Վ. Խաչատրյանը:

Կարեն Միրզոյան

Արցախ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031