Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Դավիթ Հակոբյան. «Բանակային վազքն` իմ լուսանկարներում»

Մայիս 05,2017 22:55

Մայիսի 5-ին Մշակույթի նախարարության աջակցությամբ  ՀԲԸՄ հանդիսությունների սրահում  տեղի ունեցավ  ՀՀ նախագահի անձնական լուսանկարիչ Դավիթ Հակոբյանի «Հողի դողը ոտքերի տակ» լուսանկարչական պատկերագրքի շնորհանդեսը։ Պատկերագրքի շնորհանդեսն ուղեկցվեց արձակագիր Լևոն Խեչոյանի տեքստերով և Ելենա Երևանցու  հայրենասիրական երգերի կատարմամբ: Լուսանկարներում պատկերված է հայկական բանակի խաղաղ  առօրյան:

«Բանակը մեր կյանքի առանցքն է:  Եվ «Հողի դողը ոտքերի տակ» պատկերագիրքը առաջինն է մեր իրականության մեջ, այն մեր օրերի արտացոլքն է: Համոզված եմ, որ այն դեռ սերունդներ է կրթելու ու դաստիարակելու», – ասաց մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

Պատկերագրքի հեղինակ Դավիթ Հակոբյանը տեղեկացրեց, որ Մոսկվայում և Վարշավայում ևս նույնաբնույթ ցուցահանդեսներ է  ունեցել: «Պատկերագրքում զետեղված  է բանակային 7 տարիների  սովորական ու անսովոր առօրյան: Իսկ ժողովածուի վերնագրի ընտրությունն ամենևին էլ բարդ չէր: Արթնացա ու հասկացա, որ «Հողի դողը ոտքերի տակ»-ը լավագույնս կարտահայտի սերս ժողովրդիս ու այն պահպանող բանակիս նկատմամբ»,- հավելեց Դավիթ Հակոբյանը:

Տեղեկացրեց  նաև, որ առաջիկայում  պատկերագրքի լուսանկարները կցուցադրվեն տարբեր երկրներում: Կլինեն նաև լուսանկարներ ,որոնք կներկայացնեն հայկական բնաշխարհի ողջ հմայքը:

Նունե ԱՍԼԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031