Լրահոս
Օրվա լրահոսը

«Սանկտ Պետերբուրգի օրերը Երևանում»  ծրագրի շրջանակում կայացել է«BILLY՚s BAND»  խմբի համերգը  

Մայիս 05,2017 23:44

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի հետ միասին ներկա է գտնվել «Սանկտ Պետերբուրգի օրերը Երևանում» ծրագրի շրջանակում մայրաքաղաքի Հյուսիսային պողոտայում կազմակերպված համերգին, որի ընթացքում ելույթ է ունեցել պետերբուրգյան «BILLY՚s BAND» խումբը: Հարկ է նշել, որ բազմաժանր այս երաժշտախումբն արդեն 15 տարի ակտիվ գործունեություն է ծավալում՝ հանդես գալով աշխարհի տարբեր երկրներում:  Համերգային ծրագիրը մեկտեղել էր  բլյուզի, ջազի ու ռոքի սիրահարներին:

Այնուհետ Երևանի քաղաքապետի ուղեկցությամբ Սանկտ Պետերբուրգի նահանգապետը շրջել է գիշերային Երևանում: Շնորհակալություն հայտնելով ջերմ հյուրընկալության ու գիշերային Երևանն անձամբ ներկայացնելու համար, Գեորգի Պոլտավչենկոն նշել է, որ գիշերային Երևանն իսկապես յուրօրինակ հմայք ունի, որի մեջ ամբողջացած է Երևանի գեղեցկությունը, ջերմությունն ու հյուրընկալությունը:

Երեւանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031