Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին ոստիկանապետ, նորընտիր պատգամավոր Ալիկ Սարգսյան. «ՀՀԿ-ում առճակատումներ չկան» (տեսանյութ)

Մայիս 06,2017 00:57

Մայիսի 5-ին կառավարության ընդունելությունների տանը պատգամավորական մանդատների շնորհման արարողության ժամանակ ՀՀԿ նորընտիր պատգամավոր, նախկին ոստիկանապետ Ալիկ  Սարգսյանը, չնայած նախընտրական շրջանում ՀՀԿ թեկնածուների մասնակցությամբ տեղի ունեցած արյունոտ  միջադեպերի փաստին, լրագրողներին վստահեցրեց, որ ՀՀԿ-ում խնդիրներ չկան:

«Որեւէ խնդիր չի եղել, նախընտրական շրջանը նորմալ է անցել: Մեր միջեւ որեւէ վիճաբանություն եւ առճակատում չի եղել»,-ասաց նա:

Ալիկ Սարգսյանն անդրադարձավ նաեւ հարցին, թե ի՞նչ փոփոխություններ են եղել ոստիկանության համակարգում: «Անկախ ամեն ինչից՝ ոստիկանությունն իր խնդիրն իրականացնում է»,-համոզմունք հայտնեց նա:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031