Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Ծառուկյանն ասի, ես պատրաստ եմ վայր դնել մանդատս». Վահան Կարապետյան. «Ժամանակ»

Մայիս 06,2017 11:12

Պատգամավորական մանդատից պատրաստվում է հրաժարվել նաև Աջափնյակում դաշինքի ցուցակով առաջադրված Վահան Կարապետյանը (Չերիի Վահան): Նա ներկայացրեց իր որոշման նախապատմությունը: «Ես հենց սկզբում հույս ունեի, որ Ծառուկյան դաշինքի համար լավ հաղթանակ կապահովեմ, կհավաքեմ մոտ 18-20  հազար ձայն: Հետո չհասկացանք՝ ինչ եղավ, ժողովրդի մեջ մի քիչ թյուրիմացություն տարածվեց, և արդյունքում ես տարա մոտ 8000 ձայն: Երբ տեսա, որ իմ արդյունքները լավը չեն, ուղղակի որոշեցի, որ չեմ ուզում դառնալ պատգամավոր: Ես Ծառուկյանին էլ եմ ասել, որ չեմ ուզում դառնալ պատգամավոր, քանի որ իմ տվյալները լավը չեն: Արդյունքում ես իմ ձեռքով գրեցի ինքնաբացարկի դիմում և ներկայացրեցի ԿԸՀ»,-ասաց Կարապետյանը:

Վերջինիս խոսքով` դիմումը ներկայացնելուց հետո ժողովրդի, ընտրողների հետ հանդիպումների ժամանակ հասկացել է, որ մարդիկ իրեն սպասում են, ուզում են ԱԺ-ում տեսնել, վերջին հույսը «Ծառուկյան» դաշինքի հետ են կապում: Նա ասաց. «Արդյունքում ինձ համոզեցին, և ես գնացի ու հետ վերցրեցի դիմումս ԿԸՀ-ից և անմիջապես բարձրացա Ծառուկյանի մոտ: Ասեցի՝ պարոն Ծառուկյան, դիմումս վերցրել եմ, բայց Դուք որոշեք, թե ինչպես լինի: Ընտրողներս խնդրում են, որ վերցնեմ մանդատս, բայց Դուք եք որոշում: Եթե մարդ կա, որ կարող է Ձեր որոշմամբ գալ ԱԺ, ես համաձայն եմ վայր դնել մանդատս, որ մեկ ուրիշը իմ տեղը գնա ԱԺ»: Կարապետյանը հաավելեց, որ Ծառուկյանն իրեն ասել է՝ կգնան ԱԺ և կորոշեն:

Այսինքն, եթե Ծառուկյանը որոշում կայացնի, որ Դուք պետք է վայր դնեք պատգամավորական մանդատը, ապա այդպես էլ կանե՞ք՝ հարցրեցինք: Կարապետյանը պատասխանեց. «Այո, եթե նա որոշի, ես վայր կդնեմ, իսկ եթե չորոշի, ես կմնամ պատգամավոր: Բայց երկու դեպքում էլ մենք կմնանք լավ ընկերներ ու մտերիմներ»:

Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031