Լրահոս
Օրվա լրահոսը

41 պատգամավոր առաջին անգամ են մտնելու խորհրդարան. «Հրապարակ»

Մայիս 06,2017 12:27

Իշխող Հանրապետականի 54 հոգանոց խմբակցությունում առաջին անգամ պատգամավոր դարձածները 18-ն են՝ ներառյալ ազգային փոքրամասնության երեք ներկայացուցիչները։ Նորեկներն են՝ Հրայր Թովմասյանը, Շուշան Սարդարյանը, Գեւորգ Կոստանյանը, Միհրան Հակոբյանը, Արման Սաղաթելյանը, Ջեմմա Բաղդասարյանը, Միհրան Պողոսյանը, Հակոբ Բեգլարյանը, Հարություն Կարապողոսյանը, Ալիկ Սարգսյանը, Նաիրի Սահակյանը, Ավետ Սարգսյանը, Գրիգոր Ավալյանը, Անդրանիկ Հարությունյանը, Վահան Հարությունյանը, Ռուստամ Մախմուդյանը (եզդի), Կնյազ Հասանովը (քուրդ), Արսեն Միխայլովը (ասորի):

«Ծառուկյան դաշինքում» 31 պատգամավորից 13-ն են առաջին անգամ պատգամավոր դառնում՝ Արգամ Աբրահամյան, Դավիթ Մանուկյան, Վանիկ Ասատրյան, Վարդան Ղուկասյան, Արտյոմ Ծառուկյան, Իվետա Տոնոյան, Շաքե Իսայան, Մարինա Մարգարյան, Լուիզա Սարգսյան, Արթուր Մանուկյան, Սերգեյ Բագրատյան, Արարատ Զուրաբյան, Տատյանա Գրիգորեւա (ռուս)։

«Ելք» դաշինքի 9 հոգանոց խմբակցությունում 5-ը նորեկներ են, թեպետ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զավենիչը 2003-ին ընտրվել է պատգամավոր, բայց չի գնացել խորհրդարան եւ աշխատավարձը փոխանցել է մանկատներին, իսկ 2012-ին ՀԱԿ-ի ցուցակով ընտրվել է ու չի վերցրել մանդատը։ Սասուն Միքայելյանն էլ պատգամավոր է եղել 1999-2008 թթ․, երբ հայտարարեց համաժողովրդակայն շարժմանը միանալու մասին։ 2008թ. մարտի 4-ին ԱԺ համաձայնությամբ ներգրավվեց որպես մեղադրյալ «Մարտի 1-ի գործով» եւ կալանավորվեց։ Մանե Թանդիլյանը «Սինոփսիս» ընկերության գլխավոր հաշվապահն է։ Հայտնի իրավաբան Արտակ Զենյալյանը նաեւ գործադիրում աշխատելու փորձ ունի, նա կարճ ժամանակ առողջապահության փոխնախարար է աշխատել։ Լենա Նազարյանը լրագրող է, ակտիվիստ։ Գեւորգ Գորգիսյանը Մովսես Գորգիսյանի եղբորորդին է, Արարատ Միրզոյանը պատմական գիտությունների թեկնածու է։

ՀՅԴ 7 հոգանոց խմբակցությունում էլ նորաթուխները 4-ն են։ Երիտասարդ գործարար Անդրանիկ Կարապետյանն Արմավիրից է, գեներալ Մանվել Գրիգորյանի շրջապատից։ Ռոմիկ Մանուկյանը 2003-2007-ին Շիրակի մարզպետ է աշխատել։ Երիտասարդ Սուրեն Մանուկյանն Իջեւանի անտառտնտեսության տնօրենն է, Արմենուհի Կյուրեղյանը մասնագիտությամբ մաթեմատիկոս է, ֆիզմաթգիտությունների թեկնածու, դոցենտ, ՎՊՀ դասախոս, Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի անդամ, Վանաձորի ավագանու անդամ։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031