Լրահոս
Օրվա լրահոսը

Տարոն Մարգարյանը ՀԱՊՀ-ում մասնակցեց Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի ակումբի բացմանը

Մայիս 06,2017 21:45

Այսօր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում բացվեց աշխարհի իններորդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի ակումբ:

Արարողության ներկա էր նաեւ Երեւանի քաղաքապետ, Երեւանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Տարոն Մարգարյանը, որը, ինչպես նշեց ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը,  անձնական ծանրակշիռ աջակցություն է ցույց տվել ակումբի ստեղծմանը եւ անհրաժեշտ գույքով կահավորմանը: Տարոն Մարգարյանը շնորհավորելով պոլիտեխնիկցիներին՝ մաղթեց, որպեսզի նորաստեղծ ակումբը լիարժեք ու արդյունավետ ծառայի թե՛ ուսանողներին, թե՛ դասախոսական կազմին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031