Լրահոս
Օրվա լրահոսը

Հարգանքի տուրք՝ զոհված ոստիկանների հիշատակին (Ֆոտոշարք)

Մայիս 06,2017 23:08

1991թ. մայիսի 6-ին Ոսկեպարի անտառում, երբ Նոյեմբերյանի ՆԳ բաժնի միլիցիոներները գնում էին հայրենիքի սահմանը պաշտպանելու, հարձակման ենթարկվեցին խորհրդային զինուժի կողմից: Զոհվեց նոյեմբերյանցի 14 ոստիկան, մի քանի տասնյակ ոստիկաններ գերեվարվեցին եւ բազում դժնդակ օրեր անցկացրին ադրբեջանական բանտերում: Ամեն տարի մայիսի 6-ին երթ է կատարվում դեպի Նոյեմբերյան քաղաքում հառնող զոհված միլիցիոներների հուշահամալիր:

2017թ. մայիսի 6-ին զոհված ոստիկանների հուշահամալիր ծաղիկներով այցելեցին զոհվածների հարազատները եւ ընկերները, ոստիկանության Տավուշի մարզային վարչության եւ Նոյեմբերյանի բաժնի աշխատակիցները, Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը, քաղաքի հիմնարկ-ձեռնարկությունների աշխատողներ, հարյուրավոր նոյեմբերյանցիներ:

Սկսած 2005 թվականից, արդեն 12 տարի, տիկին Ռոզա Ծառուկյանը մայիսի 6-ին այցելում է Նոյեմբերյան: Այս տարի էլ 84-ամյա Ռոզա Ծառուկյանը զոհված միլիցիոներների հուշահամալիր այցելեց, այնտեղ ծաղիկներ դրեց, գումարներ հանձնեց նոյեմբերյանցի զոհված միլիցիոներների ընտանիքներին: Զոհվածների հարազատները ցուցաբերված ուշադրության և աջակցության համար շնորհակալություն հայտնեցին Ռ. Ծառուկյանին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031