Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Սահակյանը հեռացվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմից (Տեսանյութ)

Մայիս 06,2017 23:33

Մայիսի 6-ին ՀՖՖ գրասենյակում տեղի ունեցավ ՀՖՖ 15-րդ տարեկան ժողովը: Ժողովում նախորդ տարվա գործունեության հաշվետվությամբ հանդես եկավ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը:

Նախորդ ֆինանսական տարվա հաշվապահական հաշվեկշիռը և ֆինանսական հաշվետվությունը ՀՖՖ ժողովի պատվիրակների հաստամանը ներկայացրեց ՀՖՖ առաջին փոխնախագահ և գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը: Այնուհետև հրապարակվեց անկախ աուդիտորական ընկերության զեկույցը, որից հետո Ժողովի պատվիրակները քվեարկեցին ֆինանսական հաջորդ տարվա բյուջեի հաստատման օգտին:

Ժողովի ընթացքում քննարկվեց ՀՖՖ Գործկոմի անդամ Արման Սահակյանին ՀՖՖ Գործկոմի անդամների կազմից հեռացնելու հարցը: ՀՖՖ կանոնադրությամբ նախատեսված պարտավորությունները չկատարելու, ինչպես նաև ՀՖՖ գործկոմի նիստերին և աշխատանքներին չմասնակցելու հիմքով Ժողովը որոշեց հեռացնել Արման Սահակյանին ՀՖՖ Գործկոմի անդամների կազմից: Օրակարգի վերջին հարցը ՀՖՖ-ին անդամագրվելու վերաբերյալ «Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա» ՀԿ-ի և «Գանձասար-Կապան» ՖԱ ՍՊԸ դիմումների քննարկումն էր: Ժողովը միաձայն կողմ քվեարկեց ՀՖՖ-ին անդամագրվելու վերաբերյալ «Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա» ՀԿ-ի և «Գանձասար-Կապան» ՖԱ ՍՊԸ դիմումների օգտին:

Ռուբեն Հայրապետյանի ելույթը ՀՖՖ 15-րդ տարեկան ժողովի ընթացքում` տեսանյութում

Արմեն Մինասյանի հաշվետվությունը ՀՖՖ 15-րդ տարեկան ժողովի ընթացքում` տեսանյութում

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031