Լրահոս
Օրվա լրահոսը

Ռադիոն շարունակում է մնալ հանրության իրազեկման անբաժան ուղեկիցը. Տարոն Մարգարյան

Մայիս 07,2017 12:31

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Ռադիոյի օրվա առթիվ

Ռադիոյի հարգելի աշխատակիցներ,

շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական ձեր տոնի՝ Ռադիոյի օրվա առթիվ: Հատկանշական է, որ ժամանակակից տեխնոլոգիաների արագ զարգացման և տեղեկատվական միջոցների առատության պայմաններում ռադիոն շարունակում է մնալ հանրության իրազեկման կարևոր միջոցներից մեկն ու անբաժան ուղեկիցը:

Եվ պետք է ուրախությամբ փաստեմ, որ դուք՝ ռադիոյի նվիրյալներդ, ամենայն պատասխանատվությամբ, սրտացավությամբ ու պատվով եք կատարում հանրությանը ոչ միայն ժամանակին, այլև ստույգ տեղեկատվություն հաղորդելու ձեր առաքելությունը: Ու վստա՛հ եմ, որ նույն նվիրումով և մասնագիտական բարձր պատրաստվածությամբ այսուհետ ևս շարունակելու եք անաչառ և օբյեկտիվ տեղեկատվություն տրամադրել մեր հանրությանը՝ այդպիսով նաև ձեր ուրույն ներդրումն ունենալով մեր երկրի և մայրաքաղաք Երևանի զարգացման գործում:

Եվս մեկ անգամ սրտանց շնորհավորելով ձեզ մասնագիտական տոնի՝ Ռադիոյի օրվա առթիվ, մաղթում եմ անխափան եթեր, բարի լուրերի առատություն և նորանոր ձեռքբերումներ՝ ձեր կարևոր ու պատասխանատու գործում:

ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Երևանի քաղաքապետ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031