Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի ագիտպրոպն իր գործողություններով արդեն ոչ այնքան զարմանքի, որքան զավեշտի տեղիք է տալիս. Սենոր Հասրաթյան

Մայիս 07,2017 22:58

Արցախի ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես նշում է.

«Դատելով վերջին օրերին ԶԼՄ-ներում տեղ գտնող հրապարակումներից` տպավորություն է ստեղծվում, որ հարևան երկրի ագիտպրոպն իր երևակայության դաշտում կրկին «հաղթական մարտեր» է ծավալել ինչպես հակամարտ զորքերի շփման գծում (իրենց ասելով՝ Թարթառի ուղղությամբ), այնպես էլ հայերից և յուրայիններից կազմված ինչ-որ հանցավոր խմբի դեմ, որը պատրաստվում էր Բաքվում իրականացնել «ահաբեկչական» գործողություն:

Պարզունակության սահմաններ չճանաչող այսօրինակ քարոզչությամբ տառապող Ադրբեջանի ագիտպրոպն իր գործողություններով արդեն ոչ այնքան զարմանքի, որքան զավեշտի տեղիք է տալիս: Խնդիրն այստեղ կայանում է նրանում, որ տարածվող տեղեկություններն, իրենց տարրական անգրագիտությամբ, ոչ միայն հավատ չեն ներշնչում օտարներին ու յուրայիններին, այլև բացահայտում են այն հավանական զարգացումները, որոնց, կարծես թե, պատրաստվում է Բաքուն…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031