Լրահոս
Օրվա լրահոսը

Աթենքի Նիկիայի քաղաքապետարանում` Հայոց ցեղասպանության մասին

Մայիս 07,2017 23:15

Մայիսի 7-ին, Աթենքի Նիկիայի քաղաքապետարանի սրահում Հայկական Հարցին նվիրված ՌԱԿ Հայ իրավանց հանձնախումբը միջոցառում էր կազմակերպել։

Միջոցառմանը իրենց զորակցությունը հայտնելու էին եկել Հունաստանի խորհրդարանի քաղաքական կուսակցություններ և հայկական հայրենասիրական ճակատի ուժերը։

Հունաստանի խորհրդարանի անունից ողջույնի խոսք հղեց խորհրդարանի պատգամավոր Էվանգելիա Կարակոստան, իսկ ՀՀ իշխանության անունից՝ լիազոր դեսպան Ֆադեյ Չարչողլյանը։

Ողջույնի խոսքերով հանդես եկան նաև Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը, Հայկական Ժողովրդային Շարժումը, Հունահայոց թեմական խորհուրդը, Հայ Բարեգործական Ընդհանուր Միությունը, Հունահայ Երիտասարդության ներկայացուցիչը։

Օրվա հիմնական բանախոսներ էին  համալսարանի դասախոս, Հունաստանի խորհրդարանի պատգամավոր Կոնստանտինոս Արվանիտոպուլոսը, ով խոսեց Հայոց ցեղասպանության քաղաքական տարողության մասին, իսկ լրագրող, Հունաստանի խորհրդարանի պատգամավոր Լիանա Կանելին բանախոսեց Հայոց ցեղասպանության մարդկային տարողության թեմայով։

Հանդիսությանը հնչեց հայկական մեղեդի՝ Տիգրան Սարգսյանի (դուդուկ), Քրիստինե Էլեֆտերովայի (շվի) և Մարգար Էլեֆտերիադիսի (դհոլ) կատարմամբ։ Ասմունքեց նաև Սոնա Գալստյանը։

Գեղարվեստական բաժնին հաջորդեցին Հունաստանի խորհրդարանի նախկին նախագահ, Ապոստոլիս Կակլամանիսի զորակցության ուղերձը և հաջորդեցին Հունաստանի խորհրդարանական կուսակցությունների զորակցության խոսքերը։

«Սուգը հավերժ է, առանց պայքարի» նշանաբանով միջոցառումը  խորհրդանշեց հունահայ համայնքում հայրենասիրական ուժերի միասնությունը և համատեղ աշխատանքի կամքը։

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031