Լրահոս
Օրվա լրահոսը

Պյոտր Սվիտալսկի. «ԵԱՀԿ գրասենյակի փակումը ավելի մեծ հարված էր ԵԱՀԿ-ի, քան ՀՀ-ի համար». a1plus.am

Մայիս 08,2017 12:50

ԵՄ-ն բավարարված է ՀՀ իշխանություններից՝ ԱԺ ընտրություններին իրենց գումարների արդյունավետ ծախսման համար: ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նաեւ ավելացրեց, որ ընտրատեղամասերում տեսախցիկները և նույնականացման սարքերը շատ լավ աշխատել են, եւ իրենց ակնկալիքներից ավելին է եղել արդյունքը. «Ժամանակը կարճ է եղել՝ այդ տեխնիկական սարքերը կիրառելու համար, սակայն չնայած դրան, տեխնոլոգիան ավելի լավ է աշխատել, քան այլ երկրներում: Բնականաբար, եղել են որոշակի խնդիրներ, տրյուկներ, որոնք կապված են եղել ուղիղ հեռարձակման ընդհատման հետ, մատնահետքը ընթերցող սարքերի հետ, բայց մենք հիմա վերլուծում ենք բոլոր ստացված զեկույցները և գիտենք, որ դրանք իրենց արդարացրել են, մենք չափազանց բավարարված ենք, որ մեր գումարը լավ ծախսվել է»:

Ըստ նրա՝ այս հարց է ՀՀ-ում քաղաքական համակարգը Հայաստանում, թե ընտրողները որքանով են լուրջ վերաբերվում քաղաքական ուժերին. «Հիմա հայերը գիտեն, որ այս տեխնոլոգիայով կարող են բավարար երաշխիքներ ունենալ, որ իրենց ձայնը չի գողացվում, եթե իրենք գնան, ընտրեն կուսակցություն կամ անձ, իրենց ձայնը տեղ կհասնի, բայց կա նաև լուրջ անվստահություն, ես դա զգացել եմ հասարակ քաղաքացիների հետ զրույցներում՝ մինչև ընտրությունները: Կան ընտրական գործընթացի որոշ խնդիրներ, որոնք պիտի լուծվեն առաջիկայում»:

Ինչ վերաբերում է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի փակմանը, ապա նա ընդգծեց, որ այն իրենց համար չափազանց կենսական գործընկեր էր. «ԵԱՀԿ երևանյան գրասենյակը հավատարիմ է եղել իր մանդատին՝ ապացուցելով, թե որքան կարևոր կարող է լինել ԵԱՀԿ-ի ներկայությունը երկրում: Բազմաթիվ պետություններ հարցականի տակ էին դնում ԵԱՀԿ-ի գործունեությունը, սակայն Հայաստանը մշտապես աջակցել է ԵԱՀԿ-ի գործունեությունը և դրական գնահատել այն: Ծրագրեր մշակելիս նախեւառաջ մտածում էինք, թե ում հետ կարելի է աշխատել ԵԱՀԿ երկրներից: Այնուամենայնիվ ԵԱՀԿ-ն կշարունակի միջոցառումներ իրականացնել ՀՀ-ում, քանի որ երկու կողմն էլ դրա կարիքն ունեն: ԵԱՀԿ գրասենյակի փակումը ավելի մեծ հարված էր ԵԱՀԿ, քան ՀՀ համար»:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031