Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեջը փող դրե՞լ եք». Քաղաքացիները Անահիտ Բախշյանից ձրի բուկլետ չէին ուզում վերցնել. (Տեսանյութ)

Մայիս 08,2017 19:35

«Ելք» դաշինքով ավագանու թեկնածու առաջադրված Անահիտ Բախշյանից այսօր քաղաքացիները առանց փողի հրաժարվում էին քարոզչական բուկլետը վերցնել:

«Մեջը փո՞ղ կա»,- Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում հարցրին բնակիչները տիկին Բախշյանից, որը նրանց էր պարզել քարոզչական բուկլետը: Այս հարցը զայրացրեց տիկին Բախշյանին. «Լսե՛ք, ժողովուրդ, քանի դեռ դուք փող եք սպասելու, դուք ավելի վատ վիճակում եք ապրելու»:

Անահիտ Բախշյանի խոսքով, այս ընտրություններին էլ է նույն մեխանիզմը գործելու՝ ով փող տա, քաղաքացիները նրան էլ կընտրեն:

Տիկին Բախշյանի տեղեկություններով, ՀՀԿ-ն ընտրակաշառքն արդեն սկսել է  բաժանել՝ տասը հազար դրամ հօգուտ Տարոն Մարգարյանին ընտրողներին:

Մանրամասները` տեսանյութում

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031