Լրահոս
Օրվա լրահոսը

Սամբոյի միջազգային մրցաշար եւ փոքր խաղադաշտի բացում Իջեւանում

Մայիս 08,2017 23:20

Մայիսի 6-ին Իջեւանի քաղաքային մարզադպրոցում տեղի է ունեցել սամբո ըմբշամարտի 7-րդ միջազգային մրցաշարը՝ նվիրված կյանքից վաղաժամ հեռացած իջեւանցի սամբիստներ Արթուր Բայրամյանի, Արմեն Հարությունյանի, Մարտիրոս Պապյանի, Սաշա Օհանջանյանի, Արմեն Ներսիսյանի, Արսեն Մարտիրոսյանի հիշատակին: Հուշամրցաշարին մասնակցել են  սամբիստներ Իջեւանից, Հայաստանի տարբեր մարզերից, Ուկրաինայից, Ռուսաստանի Ռոստով եւ Բլոգովեշչենսկ քաղաքներից:

Մրցաշարի հովանավորները Ռուսաստանից եւ Ուկրաինայից ժամանած վաղամեռիկ մարզիկների ընկերներն էին՝ Էդիկ Հարությունյանը, Արմեն Իսկանդարյանը, Մովսես Դովլաթբեկյանը: Նրանք եւ Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը դրամական պարգեւներ, հուշանվերներներ շնորհակալագրեր են հանձնել մրցաշարի մրցանակակիրներին, կազմակերպիչներին, վաղամեռիկ սամբիստների հարազատներին: Ուկրաինայից ժամանել են սամբոյի 2 մարզիչներ, ովքեր առաջին անգամ լինելով Հայաստանում՝ խորապես տպավորվել են Իջեւանից եւ հայկական հյուրընկալությունից:

Մայիսի 8-ին Իջեւանի քաղաքային մարզադպրոցի հարակից տարածքում հանդիսավորությամբ բացվել է ֆուտբոլի փոքր խաղադաշտ, որը կառուցվել է Իջեւանի քաղաքապետարանի կողմից, Ուկրաինայում բնակվող իջեւանցի գործարար, բարեգործ եղբայրներ Անդրեյ եւ Ֆրունզե Ղազարյանների հովանավորությամբ: Կայացել է մինի ֆուտբոլի մրցաշար, որին մասնակցել են  Իջեւանի քաղաքապետարանի, Տավուշի մարզպետարանի, ոստիկանության Տավուշի մարզային վարչության եւ Ուկրաինայի հայ համայնքի թիմերը: Մրցաշարում հաղթել է Ուկրաինայի հայ համայնքի թիմը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031