Լրահոս
Օրվա լրահոսը

Թշնամական կերպար է ստանում միայն այն կոռուպցիան, որն ասոցացվում է Ադրբեջանի հետ. «Հայկական ժամանակ»

Մայիս 09,2017 11:18

Կարծես բոլորը գիտեին, որ Հայաստանի մաքսային մարմիններում համատարած է կոռուպցիան եւ մաքսանենգ ճանապարհով ապրանք ներմուծելը առանձնապես դժվար չէ, եթե պատրաստ ես կաշառք վճարել։ Սակայն արի ու տես, որ Ազգային անվտանգության ծառայությունն ու պետական եկամուտների կոմիտեն ինտենսիվ քննություն արեցին միմիայն այն ժամանակ, երբ հայտնվեցին ադրբեջանական խնձորները։

Հայաստանում վաճառվող բազմաթիվ ապրանքատեսակների մեծամասնությունը հանրապետություն է ներմուծվում մաքսանենգ ճանապարհներով, սակայն դա համարյա երբեք չի հուզել իրավապահներին… Ավելին, որոշ ապրանքների պարագայում այդօրինակ ներկրումները վերագրվում են գեներալական ուսադիրներով մարդկանց։

Այսինքն, եթե խնդրո առարկա խնձորների վրա գրված չլիներ, որ դրանք ադրբեջանական ծագում ունեն, այդ հանցավոր սխեման կշարունակեր գործել։

Անշուշտ, կարելի է այս բացահայտումների համար հեգնական շնորհակալություն հայտնել Ադրբեջանին…

Բայց եթե հարցին առավել լուրջ մոտենանք, ապա կհասկանանք, որ սա փաստում է հետեւյալը. Ադրբեջանը հանրության աչքերում թշնամու կերպար ունի, իսկ կոռուպցիան՝ ոչ։ Թշնամական կերպար է ստանում միայն այն կոռուպցիան, որն ասոցացվում է Ադրբեջանի հետ։ Իսկ այն կոռուպցիան, որը շարունակ քանդում է պետությունը, բայց կապված չէ Ադրբեջանի հետ՝ ոչ։

Դանիել ԻՈԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031