Լրահոս
Օրվա լրահոսը

«Հաղթանակի աղոթք»-ը Ս. Սարգիս եկեղեցում. (Ֆոտոշարք)

Մայիս 09,2017 22:07

Մայիսը հաղթանակների ամիս են անվանում, ինչ խոսք, հայերի գլխավոր հաղթանակը Արցախում տեղի ունեցավ:

Հայոց ազգի հոգևոր համախմբման օրերից է համարվում մայիսի 9-ը:Հավատ,պայքար և, ի վերջո, հաղթանակ. Շուշին ազատագրված է:

Մայիսի 9-ին Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունների նախաձեռնությամբ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում կատարվեց աղոթք նվիրված հայ զինվորներին, պատերազմում հաղթանակած մարտիկներին։

«Գոհունակություն Քեզ, Տեր Աստված մեր, որ շնորհ արեցիր մեզ՝ գտնվելու սրբություն ճառագող Քո Տաճարում, որի քարեղեն պատերի մեջ կարդում ենք մեր հայրենի հավատքի հոգեղեն ներկայությունը։Փառք Քեզ,Տեր Աստված, որ եղար ոգեշնչողը, մարտակիցն ու առաջնորդողը հայոց պատերազմի»։ Այսպես` սկսվեց «Հաղթանակի աղոթք»-ը։

Այն գրել է Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ սրբազան արքեպիսկոպոս Կճոյանը։ Աղոթքի ընթերցման արարողությանը ներկա էին զինվորականներ,ռազմական բուհերում սովորող կուրսանտներ և պարզապես երիտասարդներ,ովքեր իրենց պարտքն էին համարել ներկա գտնվել և ընթերցել «Հաղթանակի աղոթք»-ը։

Ներկաներին բաժանվեցին թղթեր ,որոնց վրա գրված էր աղոթքը։ Բոլորը հնարավորություն ունեցան քահանայի հետ հավասար միասին ընթերցել «Հաղթանակի աղոթք»-ը։

Առաջին անգամ Հաղթանակի աղոթքը վերառաքվել է Շուշիի ազատագրման օրվա առթիվ՝ Արցախի թեմի Շուշիի Ս. Ղազանչեցոց եկեղեցում։

Հենց այն պահին, երբ Երևանում կատարվում էր աղոթքը, Շուշիում ևս այն ընթերցվում էր։

Լիդիա ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031