Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանամերձ շրջաններում ժողովրդագրական իրավիճակն ավելի վատ է (Տեսանյութ)

Մայիս 10,2017 16:47

Ծնելիության անկումը, միգրացիան ու բնակչության ծերացումը ազգային անվտանգությանը վնաս հասցնող գործոններ են: Այս համոզմանն են ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, ժողովրդագետ Արտակ Մարկոսյանը: Նրանք այսօր Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում (ՄԱՀՀԻ) ներկայացրին ժողովրդագրական իրավիճակը:


Ըստ մասնագետների, վերջին 25 տարիներին ծնելիության ցուցանիշը 2 անգամ նվազել է, վերարտադրության բնական աճը` 5 անգամ: 60 տարեկանից ավել բնակչության տեսակարար կշիռը աճել է, ինչը կբերի սոցիալ-տնտեսական խնդիրների: Մասնագետները նաեւ մտահոգություն հայտնեցին, որ արտագաղթողների կազմը միջնակարգ եւ բարձրագույն կրթությամբ, աշխատունակ տարիքի բնակչությունն է:
Արտակ Մարկոսյանի ներկայացմամբ, մեր երկրում ծնելիության պիկը եղել է 1986 թվականին. այդ տարի Հայաստանում ծնվել է 81 հազար 200 երեխա:
2001 թվականին ամենափոքր բնական աճն է գրանցվել` 8000:
Այդ տարեթվից սկսած բնական աճը սկսել է ավելանալ, քանի որ ամուսնական տարիք էր մուտք գործում 80-ականներին ծնված սերունդը:

2011 թվականից, ըստ Արտակ Մարկոսյանի, հետընթաց է արձանագրվել:

2016 թվականին բնական աճն ամենացածրն է եղել:

Արտակ Մարկոսյանը նաեւ ասաց, որ վերջին տարիներին ամուսնությունները 2000-ով պակասել են, փոխարենը մահերի թիվն ավելացել է:

Ըստ նրա, օրինակ` Բելառուսում ծնունդները խրախուսելու համար, պետությունը բնակարան չունեցող զույգերին, որոնք երկու երեխա ունեն, հիպոթեքը տրամադրում է 40 տարով, 5 տոկոս կանխավճարով եւ 1 տոկոսով: 3-րդ երեխայի ծնվելու դեպքում էլ բնակարանի գինը 30 տոկոսով զեղչվում է, 4-րդ երեխան ծնվելիս էր 50 տոկոսով է տան գումարը պակասում:

Հայաստանում, սակայն, ծնելիությունը խթանող նման ծրագրեր, ըստ պարոն Մարկոսյանի, գրեթե չկան: Իսկ երեխայի համար ամսական տրամադրվող 18 հազար դրամը չեղածի հաշիվ է:

 Արտակ Մարկոսյանի խոսքով, սահմանամերձ շրջաններում ժողովրդագրական իրավիճակն ավելի վատ է:

Հրանուշ Խառատյանին մտահոգում է, որ ռազմավարական մարզ համարվող Սյունիքում ընդամենը 136 հազար մարդ է ապրում: Վայքում` 51 հազար: Ազգագրագետին անհանգստացնում է նաեւ այն, որ Հայաստանի բնակչության մեծամասնությունը կենտրոնացած է Արմավիրի եւ Արարատի մարզերում ու Երեւանում, մինչդեռ Տավուշ, Լոռի եւ այլ մարզեր դատարկվել են:

Տիկին Խառատյանի տվյալներով, 30-39 տարեկանները 27 տոկոսով պակասել են:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031