Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՊՏՀ-ն կրկին չեմպիոն. ավարտվեց հանրապետական ուսանողական մարզական խաղերի գարնանային փուլը

Մայիս 10,2017 20:03

Մայիսի 10-ին տեղի ունեցան 18-րդ հանրապետական ուսանողական մարզական խաղերի ծրագրով ֆուտզալի տղաների առաջնության եզրափակիչ խաղերը։ Առաջնությանը մասնակցում էին 10 բուհերի թիմեր (ԵՊՀ, ՀՊՏՀ, ՀԱՊՀ, ՀՌՀ, ՎՊՀ, ՀԱԱՀ, ՀՖԿՍՊԻ, ՀԱՀ, ՃՇՀԱՀ, ԵՊԲՀ)։ Հաղթող ճանաչվեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) թիմը, 2-րդ տեղում էր Հովհ. Թումանյանի անվան Վանաձորի պետական համալսարանի (ՎՊՀ) (5։2), 3-րդ տեղում՝ Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) թիմը, որը 3-րդ տեղի համար խաղում առավելության հասավ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի թիմի նկատմամբ (4։3)։ Նշենք, որ Ֆուտզալի առաջնության շրջանակում Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան համագործակցում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) հետ:

18-րդ հանրապետական ուսանողական մարզական խաղերի գլխավոր քարտուղար Հովհաննես Գաբրիելյանը տեղեկացրեց, որ այս առաջնության ընթացքում թիմերն իսկական ֆուտզալ են խաղացել՝ դասական կանոններով: Նա վստահեցրեց, որ հետաքրքրությունը ֆուտզալի նկատմամբ աճել է, ինչի մասին վկայում են լեփ լեցուն դահլիճները. «Թիմերից շատերն իրենց խաղը շարունակում են բարձրագույն լիգաներում:

Դրա վառ օրինակն են ՀՊՏՀ-ի և ՎՊՀ-ի թիմերը»: ՎՊՀ Մարզառազմական դաստիարակության կենտրոնի ղեկավար, ֆիզդաստիարակության դասախոս, դոցենտ, ՀՀ վաստակավոր մարզիչ Զավեն Էվոյանը փաստեց. «Բոլոր թիմերն էլ լավ պատրաստված էին: Այս տղաների մեծ մասը կարող են ազատ մասնակցել ՀՀ ֆուտզալի բարձրագույն խմբի առաջնություններում»:

Տեղեկացնենք, որ մայիսի 7-ին կայացավ 18-րդ հանրապետական ուսանողական մարզական խաղերի ծրագրով ձյուդոյի առաջնությունը։ Յոթ քաշային կարգերում մասնակցել են 9 բուհի (ՀՊՏՀ, ՀԱՊՀ, ՀԱԱՀ, ՀՖԿՍՊԻ, ՀՌՀ, ՀՖՀ, ՃԿՊԱ, Տերնոպոլի համ, ԵՊԲՀ) 60 ուսանող մարզիկներ։ Այսպիսով` ավարտվեց մարզական խաղերի գարնանային փուլը։ Ուսանողական մարզական խաղերին 10 մարզաձևի 14 առաջնություններում, ընդհանուր առմամբ մասնակցեց 20 բուհի մոտ 2000 ուսանող Հայաստանից և Արցախից։

Հանրապետական ուսանողական մարզական խաղերը կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, ՀՀ ԿԳՆ-ն և Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան։

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031