Լրահոս
Օրվա լրահոսը

Եղնուկյանի դեմ հարուցված քրեական գործը «Սասնա ծռեր»-ի գործից չի անջատվի

Մայիս 10,2017 21:30

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր մերժեց «Սասնա ծռեր» խմբի անդամներին օժանդակելու մեղադրանքով կալանավորված Կարո Եղնուկյանի միջնորդությունը` իր դեմ հարուցված քրեական գործը «Սասնա ծռեր»-ի գործից անջատելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ նման միջնորդություն պաշտպանական կողմը ներկայացրել էր քննիչին, դատախազին, ինչը մերժվել էր, եւ դատարանում վիճարկվում էր հենց դատախազի մերժման որոշումը:

Դատարանն իր մերժման որոշումը բացատրեց նրանով, որ թեեւ օրենքը թույլ է տալիս, որ պաշտպանական կողմը բողոքարկի, բայց դատարանը իրավասություն չունի քննել ու դատախազի որոշումներին գնահատական տալ:

«Անհիմն իրավիճակ է ստեղծվել, օրենքը մեզ թույլ է տալիս բողոքարկել, Վճռաբեկ դատարանը իրենից կախված գործողություններով ամեն ինչ անում է, որ դատախազի որեւէ որոշում հնարավորություն չլինի բողոքարկել, մեկնաբանությունն էլ սա է, որ դատարանը չի կարող դատախազի վերահսկող գործառույթ վերցնել իր վրա եւ որոշել` քննիչի գործողություններն օրինական են, թե` ոչ»,- ասաց Եղնուկյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը` նշելով, որ իրենք պատրաստվում են բողոքարկել դատարանի այսօրվա որոշումը ներպետական բոլոր ատյաններում ու հասնել մինչեւ մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Կարո, եթէ արդէն ուշ չէ, դատավարութիւնը դեռ չսկսած՝ ջանա բանակցիլ, բանական ձեւ մը գտնել որ քո եւ Պետութեան միջեւ յաւելեալ բախում տեղի չունենայ, դուրս ելլես բանտից (ի գին, ժամանակաւոր կերպով, մի քիչ ԱՄՆ երթալ հանգստանալու համար)

    you made your point, man

    աւելին, իսկապէս որ չ’արժեր

    վերջ, ինքնաքայքայման

    «103-Ամեակը, առանց ինքնափճացմա՛ն»

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031